16:04 11 հունվարի, 2017Տհաճ լուրեր Քիմ Քարդաշյանի համար: Չնայած ֆրանսիական ոստիկանությունը երկուշաբթի լայնածավալ գործողություններ էր իրականացրել Փարիզում, Նիսում եւ Ռուանում ու 17 մարդու ձերբակալել, հայուհին կարող է հրաժարվել Քանյե Ուեսթից ստացած 4 մլն դոլար արժողությամբ մատանին հետ ստանալու հույսերից:

Հայտնի է, որ այսօր Ֆրանսիայի ոստիկանությունն ազատ է արձակել մի քանի ձերբակալվածների, նաեւ հաղորդել, որ Քիմի զարդերի հետքը կորչում է բելգիական Անտվերպենում՝ Եվրոպայի քրեական-ոսկերչական մայրաքաղաքում, որտեղ ոսկերչական խանութները թանկարժեք զարդեր գնելիս հարցեր չեն տալիս:

Ֆրանսիական աղբյուրների հաղորդմամբ՝ Քիմը, հավանաբար, հայտնի մատանին կկարողանա տեսնել միայն իր արխիվային լուսանկարներում, քանի որ մատանին, ամենայն հավանականությամբ, արդեն մասերի են բաժանել եւ վաճառել աշխարհի տարբեր ծայրերում:

Ըստ TMZ-ի՝ Քիմը ստիպված կլինի բավարարվել մատանու համար ապահովագրավճարով: