Հղի Ամալ Քլունիին եւ Ջորջին «բռնացրել» են զբոսնելիս

13:13   12 հունվարի, 2017

Ջորջ ու Ամալ Քլունիներին «բռնացրել» են Բերքշիր կոմսությունում իրենց կալվածքի մոտ զբոսնելիս:

Ամալ Քլունին 500 ֆունտ արժողությամբ Penelope Chilvers-ից երկարաճիտ կոշիկով է եղել: Ի դեպ՝ այս ապրանքանիշը նախընտրում է նաեւ Քեյթ Միդլթոնը:

Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում լուրեր են պտտվում, որ 38-ամյա Ամալը հղի է:

Լոնդոնում կայացավ «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորերն են Ջորջ Քլունին եւ հայտնի դերասան ու պրոդյուսեր Գրանտ Հեսլովը։ Ֆիլմը պատմում է Սիրիայի «Սպիտակ սաղավարտների» մասին (սիրիական քաղաքացիական պաշտպանություն, որը խաղաղ բնակչության պաշտպանության եւ փրկության կազմակերպություն է)։

Լոնդոնի Bulgari հյուրանոցում կայացած պրեմիերային 55-ամյա Ջորջն հայտնվել է կնոջ՝ Ամալի հետ, որը Dolce & Gabbana-ից զգեստով է եղել։ Բրիտանացի հաղորդավարուհիներ Փիրս Մորգանն ու Սյուզան Ռեյդը հայտնել են, որ երեկոյի ընթացքում Ամալն ալկոհոլ չէր խմում, եւ զգեստից երեւում էր, որ հղի է։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Famefly.net, Splash



© NEWS.am STYLE