Ջորջ եւ Ամալ Քլունիները դերասանի կնոջ հղիության մասին լուրերից հետո ներկայացել են հանրությանը

14:46   18 հունվարի, 2017

Ջորջ եւ Ամալ Քլունիները դերասանի կնոջ հղիության մասին լուրերից հետո ներկայացել են հանրությանը: Ամուսինները ժամանել են Դավոս, որտեղ անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Դրա շրջանակում դերասանն ու իրավաբանը մասնակցել են Women Of Impact գալա-երեկոյին:

Ջորջին եւ Ամալին դիմավորել է Ջո Բայդենը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լոնդոնում կայացավ «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Ջորջ Քլունին եւ հայտնի դերասան ու պրոդյուսեր Գրանտ Հեսլովը։ Ֆիլմը պատմում է Սիրիայի «Սպիտակ սաղավարտների» մասին (սիրիական քաղաքացիական պաշտպանություն, որը խաղաղ բնակչության պաշտպանության եւ փրկության կազմակերպություն է)։

Լոնդոնի Bulgari հյուրանոցում կայացած պրեմիերային 55-ամյա Ջորջն հայտնվել է կնոջ՝ Ամալի հետ, որը Dolce & Gabbana-ից զգեստով է եղել։ Բրիտանացի հաղորդավարուհիներ Փիրս Մորգանն ու Սյուզան Ռեյդը հայտնել են, որ երեկոյի ընթացքում Ամալն ալկոհոլ չէր խմում, եւ զգեստից երեւում էր, որ հղի է։

Այս տարի, ի դեպ, երաժշտության եւ կինոյի բազմաթիվ աստղեր Դավոս են մեկնել, որտեղ արդեն մեկ այլ միջոցառման ժամանակ հատուկ մրցանակ են շնորհել Շակիրային եւ Ֆորեսթ Ուիթեքերին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ David Biedert-ի



© NEWS.am STYLE