Ամալ ու Ջորջ Քլունիները երկվորյակ են ունենալու՝ տղա եւ աղջիկ

11:08   19 հունվարի, 2017

Դե ինչ, կրկին ուշադրություն դարձնենք այս աստղային զույգին՝ Ջորջ եւ Ամալ Քլունիներին:

Երեկ ամուսինները, դերասանի կնոջ հղիության մասին լուրերից հետո, ներկայացել են հանրությանը: Ամուսինները ժամանել են Դավոս, որտեղ անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Դրա շրջանակում դերասանն ու իրավաբանը մասնակցել են Women Of Impact գալա-երեկոյին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լոնդոնում կայացավ «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորներն են Ջորջ Քլունին եւ հայտնի դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Գրանտ Հեսլովը:  Ֆիլմը պատմում է Սիրիայի «Սպիտակ սաղավարտների» մասին (սիրիական քաղաքացիական պաշտպանություն, որը խաղաղ բնակչության պաշտպանության եւ փրկության կազմակերպություն է)։

Լոնդոնի Bulgari հյուրանոցում կայացած պրեմիերային 55-ամյա Ջորջն հայտնվել է կնոջ՝ Ամալի հետ, որը Dolce & Gabbana-ից զգեստով է եղել։

Իսկ բրիտանացի հաղորդավարուհիներՓիրս Մորգանն ու Սյուզան Ռեյդը հայտնել են, որ երեկոյի ընթացքում Ամալն ալկոհոլ չէր խմում, եւ զգեստից երեւում էր, որ հղի է։

Հիմա մարտին միացել է նաեւ InTouch Weekly-ն (որին, անկեղծ ասած, մենք այնքան էլ չենք վստահում):

Կայքի հաղորդմամբ՝ 38-ամյա Ամալն ու 55-ամյա Ջորջը երկվորյակ են ունենալու, ընդ որում՝ հայտնի է նաեւ երեխաների սեռը՝ տղա եւ աղջիկ:

«Ամալը երկվորյակ է ունենալու՝ տղա եւ աղջիկ: : Բայց նրանք շատ երջանիկ են։  Ջորջին թվում է՝ ջեքփոթ է շահել»,- հաղորդել են ներքին աղբյուրները:

 

 



© NEWS.am STYLE