Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի թրեյլերը

16:54   21 հունվարի, 2017

Համացանցում հայտնվել է հայկական կինոշուկոյում 2016-ին թողարկված ամենաստացված եւ ամենասիրված ֆիլմերից մեկի՝ «Կյանք ու կռիվ»-ի երկրորդ մասի թրեյլերը։ Եթե կինոնկարի առաջին մասը պատմում էր 90-ականների ծանր, պատերազմական տարիների մասին եւ նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին, ապա երկրորդ մասում իրադարձությունները զարգանում են 25 տարի անց։

«Կյանք ու կռիվ 2»-ը, որը նկարահանելու գաղափարը ծնվել է ապրիլյան պատերազմի ժամանակ, նվիրված է հայոց բանակի 25-ամյակին։

Նոր ֆիլմը, որում առաջին մասի հերոսները «հուշ» են, մեծ էկրաններին կլինի հունվարի 27-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվել էր ֆիլմի տեսահոլովակը՝ նկարահանված Արթուր Գրիգորյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիման վրա։



© NEWS.am STYLE