Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Էլեն Սարգսյանը` «Կյանք ու կռիվ»-ում նկարահանվելու եւ իր եվրատեսիլյան հուշերի մասին

12:06, 18 հունվարի

Ինքնատիպ արտաքինով աչքի ընկնող պարուհի եւ մոդել Էլեն Սարգսյանին հայ հեռուստադիտողը ծանոթ է տարբեր ապրանքանիշների գովազդային հոլովակներից: Սակայն գեղեցկուհին, իսկական, բացահայտում եղավ 2016 թ-ին` նկարահանվելով ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում:

Ֆիլմի պրեմիերայից ի վեր քննարկվում են ոչ միայն կինոնկարի սյուժեն եւ հուզիչ սաունդթրեքը, այլեւ ողջ դերասանաան կազմը, որոնցից շատերը մինչ այդ անհայտ էին հեռուստադիտողի համար:

Տվյալ ժապավենի ամենաէմոցիանալ եւ տպավորիչ կերպարներից էր նաեւ Էլենի հերոսուհին` խուլ ու համր Սոֆին, որն իր դրական էներգիայով չէր դադարում զարմացնել, նույնիսկ, ամենադաժան ժամանակաշրջանում:

NEWS.am STYLE-ը զրուցել է կինոսերների ուշադրությունը գրաված երիտասարդ դերասանուհու հետ. իսկ զրույցի թեման միայն «Կյանք ու կռիվ»-ը չէր…:)

-Էլեն, չգիտեմ` կհիշեն շատերը, թե ոչ, բայց ես լավ եմ հիշում, երբ 2011 թ-ին դու եւս ելույթ ունեցար «Մանկական Եվրատեսիլ»-ում` պարուհու կարգավիճակով: Այժմ պարով զբաղվո՞ւմ ես:

-Այո, եղել են այդպիսի օրեր։) Պարել եմ վեց տարեկանից, բայց վերջին չորս-հինգ տարիներին էլ չեմ պարում։

-Այնուամենայնիվ, համոզված եմ` դրական հուշեր կունենաս` կապված «Եվրատեսիլի» հետ

-Եվրատեսիլյան օրերն ուրախությամբ եմ հիշում, շատ լեցուն ու տպավորություններվ հագեցած էին։ Ինձ համար ամենահետաքրքիրը շփումն էր տարբեր երկրների իմ հասակակիցների հետ, շատերի հետ ընկերացա: Մտերմացա Ռուսաստանը ներկայացնող Կատյա Րյաբովայի եւ իր թիմի հետ: Նրա հետ ընկերությունը շարունակեցինք նաեւ «Եվրատեսիլից» դուրս։

-Վերջին շրջանի քո մեծագույն հաջողություններից է «Կյանք ու կռիվ» ֆիլմում նկարահանվելը: Ինչպե՞ս ստացվեց, որ նկարահանվեցիր այնտեղ:

-Ստացա ֆիլմի քասթինգին մասնակցելու հրավեր, որին մասնակցելուց եւ ընտրվելուց, նույնիսկ, նկարահանվելուց շատ օրեր անց իմացա, որ ռեժիսորին իմ շատ սիրելի Լուիզա Ներսիսյանը ցույց էր տվել իմ դերակատարմամբ Քրիստինե Պեպելյանի «My one and only» տեսահոլովակը, որը երեւի թե թողել էր նախնական տպավորություն։

-Սա առաջին գեղարվեստական ֆիլմն էր, որում նկարահանվեցիր: Հե՞շտ հաղթահարեցիր դժվարությունները:

-Այո, առաջինն էր եւ  միանգամից աշխատել եմ նման պրոֆեսիոնալ խմբի հետ՝ Մհեր Մկրտչյան, Վահագն Տեր-Հակոբյան, Էդուարդ Համբարձումյան եւ բոլորը, որոնց հետ աշխատալու մասին միայն կարող էի երազել :) Նկարահանումները ինձ համար շատ հեշտ էին ու հետաքրքիր։ Սա, իսկապես, մի գեղեցիկ փուլ էր իմ կյանքում։

-Ֆիլմը հագեցած է մեր ազգի համար շատ հուզիչ տեսարաններով, կինոսրահից արցունքներով դուրս եկող հանդիսատեսն էլ ասվածի վառ ապացույցն է: Հետաքրքիր է` էմոցիոնալ առումով ինչպե՞ս են անցել նկարահանումները քեզ համար:

-Ինքս էլ ֆիլմը ամեն անգամ դիտելիս հուզվել եմ։ Մեկ նախադասությամբ ձեւակերպեմ` «Կյանք ու կռիվը» խոսք է՝ ուղղված սերունդներին։ Նկարահանման ժամանակ էլ կային հուզիչ պահեր, հատկապես պապիկի հետ տեսարանում: Մենք, իսկապես, մի ընտանիք էինք՝ մեր տագնապներով։

-Քո հերոսուհին` Սոֆին, ժեստերի լեզվով էր հաղորդակցվում: Հե՞շտ սովորեցիր այդ ժեստերը:

-Ժեստերի լեզուն ուսումնասիրել ենք մոտ երկու ամիս, այնքան էինք հմտացել, որ երբեմն ես ու Սամվելը կարդից դուրս իմպրովիզներ էինք անում։ Իրականում խուլուհամրերը ունեն հետաքրքիր ու յուրահատուկ հոգեբանություն, բարի են ու զգացմունքային։ Եթե շատերի համար չխոսելը առաջացնում է դժվարություն մարդուն ընկալելու համար, ապա ժեստերի լեզուն ամենագեղեցիկ եւ ամենախոսուն տարբերակներից է, որով մարդիկ արտահայտվում են։ Ուրախ եմ, որ ինչ- որ չափով չեմ դժվարանա հաղորդակցվել ժեստերի լեզվով խոսող մարդկանց հետ։

-Ֆիլմը մեծ արձագանքների արժանացավ հանդիսատեսի կողմից: Այն ինչ-որ կերպ փոխե՞ց քո կյանքը:

-Նկարահանման հենց առաջին օրը հասկացա, որ կատարվում է մի բան, ինչը իմ կյանքում շատ մեծ նշանակություն է ունենալու եւ, փաստորեն, այդպես էլ եղավ։Փորձում էի մտապահել ամեն պահը եւ յուրաքանչյուր օրվա վերջում ափսոսում էի այդ օրվա ավարտի համար։ Խմբի յուրաքանչյուր անդամի հետ շփումը մի դրական էմոցիա ավելացնում էր։

-Շուտով էկրաններին կհայտնվի «Կյանք ու կռիվ-2»-ը: Քեզ այնտեղ տեսնելո՞ւ ենք:

-Ես էլ անհամբեր սպասում եմ երկրորդ մասին։ «Կյանք ու կռիվ-2»-ում առաջին մասի հերոսները «հուշ» են։

-Նկարահանումների ավարտից հետո կապը պահո՞ւմ ես քո խաղընկերների հետ:

-Ֆիլմի շրջանակներում մի լավ ընկերություն ստեղծվեց Անիի, Հայկ Պետրոսյանի, Հայկ Մարգարյանի հետ, իսկ Սամվել Թադեւոսյանն այսօր էլ իմ ավագ եղբայրն է։

-Այս ընթացքում նոր նախագծերում հանդես գալու առաջարկներ ստացե՞լ ես:

-Առաջարկներ շատ են լինում, բայց նկարահանվելն ինձ համար ինքնանպատակ չէ։ 2017-ի ծրագրեր կան, տեսնենք :)

-Շատերին կհետաքրքրի` բացի նկարահանումներից էլ ինչ՞ով ես զբաղվում:

-Այս տարի ավարտում եմ Երեւանի պետական համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետը, պիտի շարունակեմ մասնագիտական կրթությունս։ Կկարողանա՞մ արդյոք հետագայում էլ համատեղել մասնագիտությունս ու նախասիրությունս՝ կյանքը ցույց կտա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել