10:05 31 հունվարի, 2017Բոլորովին վերջերս Քիմը բոլորին վստահեցնում էր, որ նախկին կյանք վերադարձ չկա, որ ինքը փոխում է իր իմիջն ու նման բաներ...
Բայց դա Փարիզում կողոպտվելուց հետո էր, հանցագործներին արդեն բռնել են եւ մեկը մյուսի մասին ցուցմունք են տալիս, իսկ Քիմն այդ ընթացքում քույրերի եւ երեխաների հետ հանգստանում է Կոստա Ռիկայում, ուր Քարդաշյան–Ջեններ ընտանիքը ժամանել էր Դեն Բիլզերյանի անձնական օդանավով՝ վճարելով 120 հազար դոլար։

36-ամյա հայուհին Քայլիի հետ ընթրելու էր գնացել Սան Խոսեում։

Քիմը շքեղ տեսք ուներ Paco Rabbanne–ի 4000–դոլարանոց մինի կիսաշրջազգեստով։


Քայլին նույնպես հետ չէր մնում։


Հիշեցնենք, որ Քիմը Twitter–ում պատասխանել է Թրամփի հրամանին, որով մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելվում էր։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash