Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Քիմ Քարդաշյանին կողոպտած խմբի 60-ամյա ղեկավար. Մենք ձուլել եւ վաճառել ենք նրա բոլոր զարդերը, մատանուց բացի

12:01, 30 հունվարի

Մինչ Քիմ Քարդաշյանը հանգստանում է Կոստա Ռիկայում, Փարիզում ոստիկանությունը հետեւողական քայլերով առաջ է շարժվում անցյալ տարվա հոկտեմբերին հայուհուն կողոպտելու գործում։ Այն ժամանակ հյուրանոցի համարում Քիմից գողացել էին 9 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր, որոնց թվում՝ 3.5 մլն եվրո արժողությամբ ամուսնական մատանին, որը նրան նվիրել էր Քանյեն։

Հունվարին կալանավորված 10 կասկածյալների թվում է 60-ամյա Օմար Այդ Քեդաշը, որը հայտնի է «Ծեր Օմար» մականունով։ Վերջինը խոստովանել է, որ Քիմից գողացած գրեթե բոլոր թանկարժեք զարդերը վաճառել են Բրյուսելի եւ Անտվերպենի սեւ շուկաներում։

«Մենք ձուլել ենք, Բելգիա տարել եւ արագ իրացրել բոլոր զարդերը, մատանուց բացի։ Այն շատ ճանաչելի է, մենք վախենում ենք այն վաճառել։ Հիմա մատանին մեր ծանոթներից մեկի մոտ է»,– խոստովանել է հանցագործը՝ չպարզաբանելով, թե ում մոտ է մատանին։

Le Monde–ն հրապարակել է Օմարի ամբողջական խոստովանությունը, որը սկսել է համագործակցել ոստիկանության հետ, քանի որ նրա ԴՆԹ–ն գտել էին կողոպուտի վայրում։ Նա ասել է, որ Քիմին գողանալը հեշտից էլ հեշտ էր։

«Մենք պլանավորում էինք նրան կողոպտել 2 օր ավելի շուտ։ Բայց մեր մարդը (հավանաբար վարորդը, որի ծառայություններից օգտվել էր Քիմը Փարիզում) ասել է, որ նրան շատ մարդիկ են շրջապատում։ Մենք գիտեինք, որտեղ է նա, քանի որ Քիմի մասին ամբողջ տեղեկությունը համացանցում է։  Երբ մտանք նրա համարը, մենք զենք չհանեցինք, ուղղակի կապեցինք նրան եւ տարանք լոգարան։

Կողոպուտից հետո մենք ընդհատակ անցանք, որոշ ժամանակ անց մենք ձուլեցինք նրա զարդերը եւ ուղարկեցինք Անտվերպեն, որտեղ էլ վաճառեցինք դրանք»,– ասել է Օմարը, սակայն չի նշել, թե որքան են ստացել դրա դիմաց։

Օմարից բացի, կողոպուտի կազմակերպիչներն են համարվում 72-ամյա Պիեռ Բ.–ն, 54-ամյա Ֆրանսուա Դ.–ն, 29-ամյա Արմինին, 70-ամյա Քրիստին Գ.–ն եւ 61-ամյա Դիդյե Դուբրեկը՝ հայտնի «կապուտաչյա» մականունով։

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել