10:05 1 փետրվարի, 2017Ռուսական շոուբիզնեսը հերթական սկանցալի ցնցումների տակ է։ Ամուսնացած Քեթի Թոփուրիան ռեփեր Գուֆի սիրուհին է դարձել։ «AՍտուդիո» խմբի մենակատարուհին հայտնի երաժշտի հետ սիրավեպ ունի։ Սիրահարներն անգամ միասին հանգստանում են Թաիլանդում, իսկ այդ հանգստի կադրերը հայտնվել են համացանցում։
Կադրերում երգչուհին մարմնագույն լողազգեստով արեւային լոգանք է ընդունում Գուֆի կրծքին պառկած։

Թոփուրիան եւ Դոլմատովը մտերմացել էին 2016–ի մարտին նկարահանման հրապարակում, երբ «А Ստուդիոն» Գուֆի հետ տեսահոլովակ էր նկարահանում։
Քեիթն եւ Ալեքսեյը սկսեցին հանդիպել։ Սիրահարներները մոտ 10 ամիս կարողանում էին թաքցնել իրենց հարաբերությունները բոլորից. Թոփուրիայի եւ Դոլմատովի սիրավեպի միայն մի քանի մարդ գիտեին։

Քեթին մենեջերի միջոցով հերքել է այս նորությունը, սակայն տեսանյութի մասին ոչ մի մեկնաբանություն չի արել։
Նշենք, որ եթե Գուֆը պաշտոնապես ազատ է, Քեթի Թոփուրիան ամուսնացած է։ 2013-ին երգչուհին ամուսնացել է գործարար Լեւ Գեյխմանի հետ։ 2015-ի հունիսին ամուսինները դուստր ունեցան, որին կոչեցին Օլիվիա։
Հիմա նրանց սիրավեպը որոշել է մեկնաբանել Գուֆի նախկին կին երգչուհի Այզան։
Այզա Անոխինան Life–ին տված հարցազրույցում պնդել է, որ վաղուց էր կասկածում, որ ռեփերն իր կյանքը լավ կնոջ հետ է կապել։

«Ես կասկածներ ունեի, որ նրա կողքին լավ կին կա՝ դատելով նրանից, թե ինչ ճիշտ ապրելակերպ է նա վարում հիմա»,– ասել է Անոխինան։ Նրա խոսքով՝ նախկին ամուսնու հետ իրենք կապ են պահպանում, նա հանդիպում է որդու հետ։
«Մենք դեռեւս չենք քննարկել նրա հետ նրա նոր հարաբերությունները։ Իսկ ես նրանց երջանկություն եմ մաղթում, հուսամ, որ նրանց մոտ ամեն բան լավ կլինի»,– մեջբերում է նրա խոսքը Life.ru.–ն։