Ամուսնացած Քեթի Թոփուրիան ռեփեր Գուֆի սիրուհին է դարձել։ Life.ru–ն հայտնում է, որ «A-Студио» խմբի մենակատարուհին հայտնի երաժշտի հետ սիրավեպ ունի։ Սիրահարներն անգամ միասին աշխատում են Թաիլանդում, իսկ այդ հանգստի կադրերը հայտնվել են համացանցում։
Կադրերում երգչուհին մարմնագույն լողազգեստով արեւային լոգանք է ընդունում Գուֆի կրծքին պառկած։
Հետաքրքիր է, որ Instagram–ում Քեթիի եւ Գուֆի էջում ոչ մի ակնարկ չկա նրանց համատեղ հանգստի մասին։ Երգչուհին տեղադրել է միայն սելֆի եւ վիդեո, որոնցում երեւում է, թե ինչպես է զվարճանում ընկերուհիների հետ։ Դատելով Գուֆի լուսանկարներից՝ տպավորություն է ստեղծվում, որ Թաիլանդում նա միայնակ է հանգստացել։

Պարզվել է, որ նրանք միեւնույն օդանավով են մեկնել հանգստի եւ տեղավորվել նույն հյուրանոցում։
Թոփուրիան եւ Դոլմատովը մտերմացել էին 2016–ի մարտին նկարահանման հրապարակում, երբ «А-Студио» Գուֆի հետ տեսահոլովակ էր նկարահանում։ Քեթին եւ Ալեքսեյը սկսեցին հանդիպել։ Սիրահարներները մոտ 10 ամիս կարողանում էին թաքցնել իրենց հարաբերությունները բոլորից. Թոփուրիայի եւ Դոլմատովի սիրավեպի միայն մի քանի մարդ գիտեին։
«Սկզբում անգամ Քեթիի մտերիմ ընկերները չգիտեին Գուֆի հետ նրա հարաբերությունների մասին։ Երբ նրանք իմացան, շոկի մեջ էին։ Քեթին այնքան ջանասիրաբար էր թաքցնում իրենց սիրավեպը, վախենում էր, որ ամուսինը կիմանա։ Լեւը, որքանով ես գիտեմ, հիմա ԱՄՆ–ում է ապրում, ուր նա գործերով է մեկնել։ Ամուսնու մեկնումից հետո Քեթին Ռուբլյովկայի էլիտար ավանից տեղափոխվել էր «Մոսկվա Սիթիի» իր բնակարանը»,– պատմել է Թոփուրիային մտերիմ աղբյուրը։

Մոսկվայում Դոլմատովն ու Թոփուրիան մարդաշատ վայրերում միասին չեն հայտնվում։ Քեթիի եւ Ալեքսեյի ռոմանտիկ հարաբերությունները հիմնականում ընթանում են Ապրելեւկի ամառանոցային տանը՝ հետաքրքրասերների աչքերից հեռու։ Ասում են՝ Քեթին բաց չի թողնում Մոսկվայում ռեփերի ոչ մի համերգ։ Արտիստներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հենց Քեթին է պահանջել, որ Ալեքսեյը վերականգնողական բուժում անցնի Իսրայելի վերականգնողական կլինիկայում։
Նշենք, որ եթե Գուֆը պաշտոնապես ազատ է, Քեթի Թոփուրիան ամուսնացած է։ 2013-ին երգչուհին ամուսնացել է գործարար Լեւ Գեյխմանի հետ։ 2015-ի հունիսին ամուսինները դուստր են ունեցել, որին կոչել են Օլիվիա։
Ի դեպ, «Дни» ռուսական կայքի հետ զրույցում Թոփուրիայի մենեջերը հերքել է այդ տեղեկությունը.
«Այդ ամենն անհեթեթություն է։ Չգիտեմ, թե ինչպես արձագանքել նման սադրիչ նորություններին։ Ես կարծում եմ, որ Քեթիին՝ որպես ամուսնացած կնոջ, նման նորությունները վիրավորում են։ Ամուսնու հետ նրանք հիանալի հարաբերություններ ունեն»,– ասել է Վիկտորյա Նուրիեւան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը