Մըրայա Քերիի նոր կրքոտ տեսահոլովակը, որում երգչուհին այրում է հարսանեկան զգեստը

16:11   4 փետրվարի, 2017

Մըրայա Քերին YouTube-ի պաշտոնական էջում ներկայացրել է «I don’t» երգի հիման վրա նկարահանված կրքոտ տեսահոլովակ, որն ընդամենը մի քանի ժամում դիտել են 1 միլիոնից ավելի օգտատերեր։ Ստեղծագործությունը 90-ականների ամենահայտնի աստղի եւ ռեփեր YG-ի համատեղ աշխատանքն է։

46-ամյա երգչուհու նոր երգը հետաքրքրել է ոչ միայն նրա երկրպագուներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր հետեւում էին Մըրայայի եւ միլիարդատեր Ջեյմս Փեքերի հարաբերություններին։ Այն, ասես, գրված ու նվիրված է նախկին սիրեցյալին։ Ավելին, նման եզրակացություն կարելի է կազմել նաեւ դիտելով տեսահոլովակը, որում երգչուհին այրում է հարսանեկան զգեստը։

Տեսահոլովակի սյուժեն պատահական չէ ընտրված, քանզի ավելի վաղ Մըրայա Քերին Mariah's World ֆիլմաշարի հերթական դրվագում պատմել էր իր սիրեկանների մասին՝ խոսելով ավստրալացի Փաքերի հետ նշանադրությունը չեղարկելու եւ նոր ընտրյալի՝ պարող Բրայան Տանակայի մասին։

«Զգում եմ, որ ուսերիցս բեռ ընկավ։ Հիմա ես պետք է իմ մասին հոգամ։ Տանական այն մարդն է, ում կողքին ես կարող եմ լինել այնպիսին, ինչպես կամ։ Նա ինձ երջանիկ է դարձնում»,– ասել էր երգչուհին։



© NEWS.am STYLE