«Ռոք ըն ռոլի հայր» Չաք Բերին 50 մլն դոլարի չափով ժառանգություն է թողել

16:55   23 մարտի, 2017

Մարտի 18-ին 90 տարեկանում կյանքից հեռացավ «Ռոք ըն ռոլի հայր» Չաք Բերին: Նրա մահվան մանրամասների մասին քիչ բան է հայտնի։

NEWS.am STYLE-ը չէր կարող երաժշտի մասին հոդված չհրապարակել, իսկ այսօր հայտնի դարձավ, որ Չաքը 50 մլն դոլարի չափով ժառանգություն է թողել:

Ըստ Billboard-ի՝ մի քանի տասնամյակ երաժիշտի հետ աշխատած իրավաբան Մարտին Գրինը պատմել է, որ Բերին ինքնուրույն է բանակցություններ վարել բազմաթիվ պայմանագրերի կնքման ժամանակ եւ իր բիզնեսով զբաղվել է ավելի, քան այլ կատարողների մեծ մասը:



© NEWS.am STYLE