Eurovision’s Next Top Model մրցույթն սկսված է. Արծվիկը 3-րդ հորիզոնականում է

19:25   29 մարտի, 2017

 WiwiBloggs կայքում սկսվել է  Eurovision’s Next Top Model մրցույթի քվեարկությունը, որին ներկայացված 25 գեղեցկուհիների թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը։

Նշենք, որ անցած տարի Eurovision’s Next Top Model-ի հաղթող է ճանաչվել Իվետա Մուկուչյանը։ 

Այս պահի դրությամբ՝ Արծվիկը հավաքել է ձայների 7 տոկոսից ավելին եւ գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչն է։

Մեր մասնակցի օգտին քվեարկելու համար սեղմեք այստեղ։

Հիշեցնենք, որ  WiwiBloggs-ում  եւս մեկ քվեարկություն է ընթանում։ Կայքի այցելուները կարող են ընտրել նաեւ  «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն կին կատարողին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծվիկի մասին հոդված էր հրապարակվել հեղինակավոր The Huffington Post-ում. «Նրա տաղանդն ուղղակի աննկարագրելի է։ Ճիշտ ընտրված երգն ու բեմադրությունը նրան իսկապես կարող են հասցնել մրցույթի առաջին հորիզոնական»,-կարծում է պարբերականը։



© NEWS.am STYLE