Ադրբեջանցի հակերները կոտրել են Ռաֆայել Երանոսյանի Instagram-ի էջը

13:05   1 ապրիլի, 2017

Ադրբեջանցի հակերները շարունակում են կոտրել հայ հայտնիների Instagram-ի էջերը: Այս անգամ նրանց «թիրախում է» հայտնվել դերասան Ռաֆայել Երանոսյանի Instagram-ը:

Հակերները կոտրել են այն եւ տեղադրում են Ադրբեջանի դրոշն ու իրենց երկրի հետ կապված այլ լուսանկարներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք կոտրել են նաեւ երգիչ Էրիկի Instagram-ի էջը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էրիկը նշել էր, որ իրենք ամեն ինչ անում են էջը վերականգնելու համար:



© NEWS.am STYLE