Փարիզում առաջին անգամ կայացած Armenian Europe Music Awards մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչի» տիտղոսակիր է դարձել Էրիկը:
Երգիչը, սակայն, կազմակերպչական որոշ խնդիրների պատճառով չի կարողացել ելույթ ունենալ համերգի ժամանակ.
«Այնուամենայնիվ, ինձ համար մեծ անակնկալ էր, երբ վերջում հրավիրեցին բեմ, ու ստացա «Տարվա լավագույն երգիչ» մրցանակը. դա ինձ համար շատ հուզիչ էր»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա` հիշելով նաեւ փոքրիկ պատմություն` կապված Փարիզի հետ.

«Հիշում եմ 20 տարի առաջ իմ առաջին ելույթը Փարիզում: Մենք այդ ժամանակ ընտանիքով Ֆրանսիայում էինք ու, նույնիսկ կար ցանկություն տեղափոխվելու եւ այնտեղ ապրելու, բայց մայրս եւ հայրս որոշեցին, որ մենք պետք է հետ գնանք, իսկ հետո այնպես ստացվեց, որ ես իմ գործունեությունը շարունակեցի իմ հայրենիքում: Շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց: Ես 20 տարի անց գնացի Փարիզ` որպես տարվա լավագույն հայ երգիչ: Այ, դա է ինձ համար մեծ հաղթանակ»:
Էրիկի խոսքով` մրցանակներ ստանալը հաճելի է, քանի որ դու քեզ գնահատված ես զգում, բայց երգիչը նշում է.
«Իմ մրցանակն իմ հանդիսատեսն է: Մրցանակը մի կողմ ես դնում, իսկ հանդիսատեսի սերն ու ուժը տրվում է քեզ, ու դու շարունակում ես դրանով ապրել ու ստեղծագործել, անել ավելին, իսկ մրցանակները պարտադրում են քեզ, որ ավելի ուժգին աշխատես: Լինում են դեպքեր, երբ շատ ես աշխատում, բայց դա չգտնահատված է մնում. դա ինչ-որ տեղ տխուր է: Բայց ես ուրախ եմ, որ իմ կյանքում այնպես է ստացվել, որ թե իմ հանդիսատեսը, թե ինձ շրջապատող մարդիկ, թե իմ կոլեգաները միշտ գնահատել են իմ աշխատանքը, ու ես վերջին 8 տարիների ընթացքում շարունակում եմ ստանալ այդպիսի մրցանակներ»:

Երգչի հետ խոսեցինք նաեւ X Factor նախագծից, որտեղ նա շարունակում է պայքարը իր միակ մասնակցի` Իննայի հետ.
«Կարծում եմ` Իննան նախագծի ամենահզոր մասնակիցներից է: Նրա համար շատ բարդ է: Նա մրցում է իրենից մոտ 10 տարի մեծ մասնակիցների հետ, որոնցից շատերը որոշակի փորձ ունեն արդեն: Բայց նա կարողանում է ամեն անգամ պայթեցնել բեմը, ու ես կարծում եմ` նրան մեծ ապագա է սպասվում: Պատկերացնում եմ` ինչեր է անելու նա 10 տարի անց: Իսկ ես ամեն ինչ անելու եմ, որ նա հասնի իր նպատակին: Իննան, կարծես, իմ փոքր քույրը լինի, ու ես ցանկանում եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ լինի»:
Անդրադառնալով իրենց թիմի մրցակիցներին` Էրիկն ասում է.
«Բոլորն էլ շատ ուժեղ են: Որեւէ մեկին չեմ կարող առանձնացնել: Հիմա նախագծում մնացել են այն մասնակիցները, որոնք ի սկզբանե եղել են ֆավորիտներ: Իհարկե, ինձ համար, միանշանակ, ֆավորիտ է իմ մասնակիցը, բայց թող հաղթի ամենապատրաստվածը, թող հաղթի նա, որը վերջում շարունակելու է անել այն գործը, ինչի համար եկել է այս նախագիծ»:

Ի դեպ, երեկ ադրբեջանցի հակերները կոտրել են Էրիկի Instagram-ի էջն ու այն ողողել իրենց հրապարակումներով: Երգիչը նշեց, որ այդ փաստն իր համար էլ էր անակնկալ. «Այս պահին աշխատանքներ են տարվում էջս վերականգնելու համար»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»