«Սա միայն իմ հարցը չէ, այլ մեր ազգի». Էրիկի կոչը` Instagram-ի իր հետեւորդներին

13:45   1 ապրիլի, 2017

Ադրբեջանցի հակերները շարունակում են օգտագործել երգիչ Էրիկ Կարապետյանի Instagram-ի էջը` այնտեղ տարածելով իրենց երկրի հետ կապված լուսանկարներ եւ այլ գրառումներ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էրիկը նշել էր, որ ամեն ինչ անելու են էջը վերականգնելու համար, իսկ մինչ այդ` երգիչը Facebook-ի իր էջում հետեւորդներին ուղղված գրառում է տեղադրել.

«Իմ սիրելի հայրենակիցներ... Արդեն 2 օր է, ինչ ադրբեջանական հաքերները կոտրել են Instagram-ի  իմ պաշտոնական էջը: Մենք ամեն ինչ անում ենք, որ վերականգնենք այն:  Այս ընթացքում իմ կողմից որեւէ այլ էջ չի բացվել: Խնդրում եմ չպատասխանել «իմ կողմից» ուղարկված որեւէ նամակի: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ժամանակավոր մի հետեւեք իմ էջին, մի նայեք ուղիղ եթերները եւ մի «լայքեք» նրանց տեղադրած ադրբեջանական նկարները: Շնորհակալ եմ, որ այս օրերին համախմբված իմ կողքին եք: Սա միայն իմ հարցը չէ, այլ մեր ազգի: Այսօր պատերազմը շարունակվում է անգամ ինֆորմացիոն դաշտում ու ինչպես տարիներ շարունակ ենք հաղթել, այս հարցում նույնպես մենք հաղթանակ ենք տանելու: Կեցցե Արցախը, կեցցեն մեր Հերոսները, կեցցե ՀԱՅԱՍՏԱՆԸ»,-գրել է երգիչը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցի հակերները կոտրել են նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանի Instagram-ի էջը:



© NEWS.am STYLE