Կետչուպ եւ կարտոֆիլ ֆրի. հայ իլյուստրատորի անսովոր նկարազարդումները (ֆոտո)

17:03   12 ապրիլի, 2017

Տաղանդավոր հայ իլյուստրատոր Էդգար Արտիսին NEWS.am STYLE-ն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է: Պատճառը մեկն է՝ նա չի դադարում զարմացնել իր մտքի թռիչքով: Երիտասարդն իր մոդելներին «հագցնում է» ամենաանսովոր հագուստները՝ պատրաստված բանջարեղենով եւ մրգերով, շամպուններով, շոկոլադով, կոնֆետներով եւ նույնիսկ կետչուպով եւ կարտոֆիլ ֆրիով:

Էդգարի աշխատանքներին անդրադառնում են նաեւ արտասահմանյան պարբերականներն ու համաշխարհային աստղերը, օրինակ՝ «Փոքրիկ Խաբեբաները» հեռուստասերիալի դերասանուհի Շեյ Միտչելը, ինչի մասին ձեզ արդեն պատմել ենք:

Իլյուստրատորի աշխատանքների մասին պետք չէ երկար-բարակ խոսել, դրանք դիտել է պետք. ահա Էդգարի՝ վերջին շրջանի աշխատանքներից մի քանիսը.



© NEWS.am STYLE