Հայ իլյուստրատոր Էդգար Արտիսի գեղեցիկ աշխատանքներին արդեն անդրադարձել ենք, ինչպես նաեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացրել տաղանդավոր արտիստի հետ մեր հարցազրույցը: Պարզվում է՝ մեր հայրենակցի տաղանդը գնահատում են ոչ միայն հայրենիքում, այլեւ դրա սահմաններից դուրս. ավելին՝ այն նկատում են ոչ միայն պատկերազարդումներով հետաքրքրվող մարդիկ, այլեւ հայտնի աստղերը:




Այսպես օրինակ՝ օրերս հայ իլյուստրատորի աշխատանքն Instagram-ի իր էջում տեղադրել է «Փոքրիկ խաբեբաները» (Pretty Little Liars) հեռուտասերիալի աստղ Շեյ Միտչելը:


«Հետեւորդներս ինձ ցույց տվեցին դերասանուհու այդ գրառումը: Սկզբում չճանաչեցի, թե ով է եւ ինձ թվաց, թե կրկին որեւէ էջ առանց հղում տալու տեղադրել է նկարս: Զայրացած գրեցի իրեն, որ դա իմ աշխատանքն է, բայց հետո հասկացա, թե ով է նա»,-նշեց ոգեւորված արտիստը:

Արդեն 7 եթերաշրջանից բաղկացած «Փոքրիկ խաբեբաները» հեռուստասերիալը 5 ընկերուհիների՝ Էլիսոնի, Արիայի, Սպենսերի, Հաննայի ու Էմիլիի մասին է, որոնք ակամայից հայտնվում են մոլագարի ծուղակում: Հեռուստասերիալում Շեյ Միտչելը մարմնավորում է Էմիլիին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 26 նոյեմբերի
Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա պատերազմին՝ 164 մլն դոլարի շուրջ. նախկին զույգը անակնկալ հայտարարություն է արել ընտանքի մասին09:00, 26 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 նոյեմբերի
«Angry Birds»-ը՝ ինտիմ մկանների մարզման համար․ անսովոր տեսախաղ կանանց համար22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը