«Երիտասարդ Պապի» երկրորդ սեզոնի նկարահանումները հետաձգվում են

18:45   19 ապրիլի, 2017

Սա արդեն լավ լուր չէր: Անցյալ տարվա դեկտեմբերին մենք գրել էինք «Երիտասարդ Պապը» սերիալի մասին՝ Ջուդ Լոուի մասնակցությամբ: Նաեւ խորհուրդ էինք տվել դիտել այն, քանի որ Պաոլո Սորենտինոն վատ բան չի նկարահանում:

Իսկ Հենդրիքի All Along The Watchtower երգով նախաբանը սերիալին Սորենտինոյի ոճով համ ու հոտ է տալիս:
Բայց հիմա France Info-ն հաղորդում է, որ «Երիտասարդ Պապի» երկրորդ սեզոնի նկարահանումները հետաձգվում են:


Ընդ որում, Պաոլո Սորենտինոն արդեն գրել է սցենարն ու պատրաստվում էր նկարահանումներին: Սակայն հետաձգումը կապված է Canal Plus ստուդիայի որոշման հետ, որը դեռեւս պաշտոնական հայտարարություն չի արել։



© NEWS.am STYLE