2 շաբաթ առաջ Daily Mail–ում հոդված էր լույս տեսել The Young Pope («Երիտասարդ պապը») սերիալի մասին։ Նյութում կինոնկարն անվանել էին «Խաղաքարտե տնակի» յուրատիպ ռիմեյք։ Քանի որ անկրկնելի Քեւին Սփեյսիի մասնակցությամբ «Խաղաքարտե տնակը» վերջին ժամանակների ամենահայտնի սերիալներից է, մտածեցի՝ ինչ պետք է առաջարկի սերիալը, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջուդ Լոուն, որն ինձ առանձնապես դուր չի գալիս։

Բայց, երբ գործի է անցնում Պաոլո Սորենտինոն, նրա աշխատանքը բաց թողնելը մահացու մեղք կլիներ։ Եվ համարձակություն հավաքելով՝ ես սկսեցի «Երիտասարդ պապը» սերիալը դիտել։ Դա գրագետ ռեժիսորական աշխատանք է եւ դերասանական խաղ, խելահեղության աստիճանի պարզ, օրիգինալ եւ մարգինալացված սցենար, որն ինձ ուղղակի խորը նոկդաունի ենթարկեց։
Իսկ Հենդրիքսի «All Along The Watchtower» երգը սերիալին հաղորդում է Սորենտինո համը։

Նրանք, ովքեր սերիալը դեռ չեն դիտել, մանրամասները, որոնք շատ–շատ են, չեմ բացահայտի, բայց ընդհանուր առմամբ սյուժեն որքան պարզ, այնքան էլ խճճված է։ Երիտասարդ Լեննի Բելարդոն ինչ–որ աներեւակայելի կերպով պատահաբար դառնում է Հռոմի Պապ Պիոս 13-րդ եւ որոշում է Վատիկանում հեղափոխություն կազմակերպել։
Լեննին մեծացել է կաթոլիկ մանկատանը, ուզում է գտնել իր ծնողներին։ Նա բարդ կերպար է եւ բարդ մարդ, որն իրեն էքսցենտրիկ է պահում, իսկ երբեմն էլ վախեցնում է։ Պապի պաշտոնում մշտապես ծխող երիտասարդի վարքը այնքան էլ հեշտ չէ կանխատեսել, ինչի պատճառով կարդինալները սկսում են դավեր նյութել նրա դեմ։
Ֆիլմն ուղղակի լի է ինտրիգներով, հումորով, սատիրայով, տրագիկոմեդիայով, հրաշքներով, համընկնումներով եւ այլ բաներով։

Ամենակարեւորը, որ սերիալը 2018-ին կունենա 2-րդ եթերաշրջան, ինչն ուղղակի հանճարեղ է։ Պաոլո Սորենտինոյի համար սա նշանակալի իրադարձություն է, քանի որ լիամետրաժ կինոյի վարպետը նախքան այդ ոչ մի անգամ սերիալի ռեժիսոր չի եղել։
Կարճ ասած, եթե չեք նայել, շտապեք դիտել…
Հենց հիմա…
NEWS.am STYLE-ի խմբագրություն
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ