9-ամյա Աննա Գրիգորյանի հաղթական ելույթը՝ «Հոլանդիայի Ձայնը» նախագծում. հայուհին եզրափակիչում է (տեսանյութ)

13:45   20 ապրիլի, 2017

9-ամյա հայուհի Աննա Գրիգորյանը շարունակում է իր պայքարը «Հոլանդիայի Ձայնը» նախագծում: Երգչուհին օրերս տոնեց եւս մեկ հաղթանակ:

«Մենամարտ» փուլի ժամանակ Աննան եւ նրա երկու թիմակիցները՝ Քայլին եւ Լաուրան, կատարեցին «Proud Mary» երգը, որից հետո մարզիչ Ali B-ն հենց Աննայի հետ ցանկացավ շարունակել իր պայքարը նախագծի եզրափակիչում:

Հիշեցնենք, որ «Կույր լսումների» ժամանակ Աննան կատարել էր «This is a Men’s World» հայտնի հիթը՝ արժանանալով ժյուրիի անդամների հիացական արձագանքին: Հայտնի երգիչ Ali B-ն նույնիսկ ծնկաչոք խնդրել է հայուհուն ընտրել իր թիմը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում փոքրիկ երգչուհին նշել էր.

«Սպասում էի, որ ժյուրիի անդամները կշրջվեին ելույթիս ընթացքում, բայց որ ծնկի կիջնեին, ոչ…Ընտրեցի Ալիին, որովհետեւ նրան ու, առհասարակ, նրա երգերը շատ եմ սիրում եւ ցանկացա աշխատել հենց նրա հետ»:

Ի դեպ, մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 21-ին, որի ընթացքում հեռուստադիտողն ուղիղ եթերում կորոշի «Ձայնը» նախագծի հաղթողին:

NEWS.am STYLE-ը հաջողություն է մաղթում Աննային՝ մաղթելով լավ ելույթ եւ հաղթանակ:



© NEWS.am STYLE