Սերժ Թանկյանը Երեւանում ներկա գտնվեց իր հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի փորձին

15 ոճային լուք Նազենի Հովհաննիսյանից, որոնք յուրաքանչյուր աղջիկ կարող է կրկնել

Street Style Երեւանում․ ուսանողուհիների աշնանային look-երը

Երեւանյան ազդ. ուր գնալ այս շաբաթ

Shine&Food. Յուրահատուկ ուտեստ, որից մի պատառ անգամ չի մնա

Իվետա Մուկուչյանի անակնկալ ելույթը՝ «Հայաստանի Ձայն»-ում

Սոֆի Մխեյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Հայկոն եւ այլք՝ Երեւանի տոնին նվիրված համերգին

Fan Attack. Լիա Զախարյան VS երկրպագուներ

Կովկասցիները, աղջիկներին սիրահետելը եւ խաղատների հանդեպ կիրքը՝ նոր Comedy Club-ում

Միշել Մստոյանը հրաշալի հանդես եկավ «Գոլոս»-ում եւ անցավ հաջորդ փուլ

Զաալի Սարկիսյանն իր ձայնով ռուսական «Գոլոս»-ում գրավել է Ալեքսանդր Գրադսկիին

15 ոճային լուք Քլոե Քարդաշյանից, որոնք յուրաքանչյուր հայ աղջիկ կարող է կրկնել

Գայանե Ասլամազյանը դարձավ 41 տարեկան

Սեքսուալ տոպով Շուշան Երիցյանն իր 25-ամյակի խնջույքին

Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Դուդուկի վարպետը. Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89-ամյակը

Սերժ Թանկյանը բարձր տրամադրությամբ ժամանեց Երեւան

Ջոն Մալկովիչը բացեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնը

Չէի սպասում, որ ժյուրին ծնկի կիջնի. Հոլանդիայի «Ձայնը» նախագծի 10-ամյա մասնակից Աննա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը` NEWS.am STYLE-ին

11:01, 17 մարտի

Օրեր առաջ համացանցը ողողված էր փոքրիկ Աննա Գրիգորյանի ելույթի մասին անդրադարձներով: Աղջիկը շոկի էր ենթարկել Հոլանդիայի «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին: Աննան ներկայացել էր «This is a men’s world» երգի կատարմամբ, որից հետո ոչ միայն արժանացել էր հանդիսատեսի բուռն ծափահարություններին, ալեւ ժյուրիի հիացական արձագանքին: Հայտնի երգիչ Ali B-ին, նույնիսկ, ծնկաչոք խնդրել էր հայ փոքրիկին ընտրել իր թիմը: Աննան էլ հենց նրան է ընտրել:

NEWS.am STYLE-ին հաջողվել է կապ հաստատել փոքրիկ գեղեցկուհու հետ: Մեզ հետ զրույցում աղջնակը խոսել է մրցույթին մասնակցելու ցանկության եւ սպասելիքների մասին.

«Մրցույթին մասնակցելու որոշումն իմն է եղել: Սպասում էի, որ ժյուրիի անդամները կշրջվեին ելույթիս ընթացքում, բայց որ ծնկի կիջնեին, ոչ…Ընտրեցի Ալիին, որովհետեւ նրան ու առհասարակ նրա երգերը շատ եմ սիրում եւ ցանկացա աշխատել հենց նրա հետ»,-ասում է Աննան, որը երգում է 5 տարեկանից:

Աննան ծնվել է Հոլանդիայում: Թեեւ աղջիկը դեռեւս երբեք չի եղել Հայաստանում, բայց վարժ տիրապետում է հայերենին.

«Հայերեն լավ եմ խոսում, որովհետեւ տանը հիմնականում հենց հայերենով ենք շփվում: Ցանկությունս մեծ է Հայաստան գալու»:

Աննայի հետ զրուցեցինք նաեւ մրցույթի ակնկալիքներից եւ մրցակիցներից.

«Դեռ ոչինչ հստակ չեմ կարող ասել: Հուսով եմ` նախագծի ընթացքում ամեն ինչ լավ կընթանա: Այո, հաղթելու ցանկությունս շատ մեծ է, բայց հաղթողին, ինչպես հայտնի է` կորոշի հանրությունը: Ինչ վերաբերում է մրցակիցներիս` ինձ համար բոլոր մասնակիցներն էլ յուրահատուկ են»,-նշեց փոքրիկ երգչուհին, որն այս շրջանում պատրաստվում է մենամարտ փուլին:

NEWS.am STYLE-ը հաջողություն է մաղթում Աննային` մրցույթի հետագա փուլերի ընթացքում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ամենագեղեցիկ հայ դերասանուհին
Անի Երանյան
Տաթեւ Սարգսյան (Բոնյա Բրիտ)
Մերի Մակարյան
Նարիա Մովսիսյան
Գայանե Ասլամազյան