14:06 2 մայիսի, 2017NEWS.am STYLE-ն ուշադիր հետեւեց Met Gala 2017-ին կարմիր գորգին հայտնված աստղերին, նաեւ ուշադրություն դարձրեցինք Նյու Յորքի The Metropolitan Museum of Art ժամանած զույգերին:

Այս տարի Met Gala-ն նվիրված է Ռեյ Կավակուբոյի եւ Comme des Garcons-ի ստեղծագործություններին: Ճապոնացի Կավակուբոն 20-րդ դարի ամենաազդեցիկ դիզայներներից եւ ավանգարդիստներից է:
Մեր լրահոսում հայտնվեցին նաեւ լավագույն եւ վատագույն կերպարները:
Իսկ հիմա անցնենք բուն միջոցառմանը, որը վարել են Աննա Վինտուրն ու Քեթի Փերին:

Հայտնի է, որ 2015 թվականից ի վեր, Met Gala-ի կանոնակարգի համաձայն, Մետրոպոլիտեն թանգարանի ներսում լուսանկարելն արգելվում է, բայց նույն տարում Քիմ Քարդաշյանը խախտեց կարգը՝ սոցցանցերում միջոցառումից լուսանկարներ հրապարակելով:
Այսօր կարգը խախտելու ավանդույթը շարունակել են բազմաթիվ աստղեր: Այնպես որ՝ հետեւենք սոցցանցերում նրանց էջերին:

Քենդալը, Քիմը, Լիլի Օլդրիջը, Puff Daddy-ն, Փերիս Ջեքսոնը, A$AP Rocky-ն, Բրի Լարսոնը լուսանկարվել են զուգարանում:


Ռիհանա եւ Քիմ

Դոնաթելա, Քիմ եւ Քայլի

Դոնաթելա Վերսաչե եւ Քայլի Ջեներ

Սերենա Ուիլյամս

Քիմ, Դոնաթելա, Քայլի եւ Բելլա Հադիդ

Էշլի Գրեմ, Քերի Վաշինգթոն, Էլիզաբեթ Բենքս

Քիմն ու Քայլին Քենդալին նկատել են ռեփեր A$AP Rocky-ի հետ:

Բելլա, Ջիջի եւ Էմի Շումեր
Աղբյուրը՝ Daily Mail