Եվ այսպես՝ Նյու Յորքում անցկացվեց Met Gala 2017-ը: Այս տարի The Metropolitan Museum of Art-ում անցկացված հավաքը նվիրված է դիզայներ Ռեյ Կավակուբոյի եւ Comme des Garcons-ի ստեղծագործություններին: Ճապոնացի Ռեյ Կավակուբոն 20-րդ դարի ամենահայտնի դիզայներներից եւ ավանգարդիստներից է:
Կարմիր գորգին հայտնված աստղերին մենք արդեն անդրադարձել ենք, հիմա NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հմայիչ զույգերի ընտրանին, որոնք մասնակցել են միջոցառմանը:

Անկասկած՝ սկսելու ենք Ալեքսիս Օհանյանից եւ Սերենա Ուիլյամսից:
Զույգը միասին հայտնվելով՝ պաշտոնապես հաստատել է հայտնի թենիսիստուհու հղիությունը:


Ալեքսիսի սեւ սմոքինգի եւ Սերենայի երկար կանաչ զգեստի հրաշալի համադրությունը:

Ջեյ Լո եւ Ալեքս Ռոդրիգես: 47-ամյա երգչուհու եւ 41-ամյա բեյսբոլիստի սիրավեպի մասին հիմա բոլորը գիտեն: Անցյալ շաբաթ Էլեն Դեջեներեսի շոուի ընթացքում երգչուհին խոստովանել էր, որ հարաբերություններում առաջին քայլը հենց ինքն է արել՝ Ալեքսին ռեստորանում տեսնելով եւ առաջարկելով զանգահարել իրեն: Եվ ահա արդյունքը:


Ժիզել Բունդխեն եւ Թոմ Բրեդլի: 36-ամյա մոդելը փայլում է ամուսնու կողքին:




Բայց սա նույնպես ամենը չէ: Աստղերի շարքում նաեւ ամենասպասված զույգն է եղել: Առաջին անգամ պաշտոնապես միասին հանրությանն են ներկայացրել Սելենա Գոմեսն ու The Weeknd-ը՝ հաստատելով իրենց հարաբերությունների լրջությունը:




Բլեք Լայվլի եւ Ռայան Ռեյնոլդս: Այս զույգին մենք առանձնահատուկ ենք սիրում, քանի որ շոու բիզնեսի ներկայացուցիչ լինելով՝ զույգը խնամքով պաշտպանում է ընտանիքը լրագրողների միջամտությունից:



Լուսանկարները՝ Getty, Invision, Bei, Dave Bennett, EPA, AFP, AP, REX, Shutterstock, PA
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ