11:05 3 մայիսի, 2017Նյու Յորքում երեկ կայացավ Met Gala-ն: Այս տարի այն նվիրված էր Ռեյ Կավակուբոյի եւ Comme des Garcons-ի ստեղծագործություններին: Ճապոնացի Կավակուբոն 20-րդ դարի ամենաազդեցիկ դիզայներներից ու ավանգարդիստներից է:
Մեծ թվով աստղեր են մասնակցել միջոցառմանը, որի մասին մենք մանրամասն գրեցինք: Նույնիսկ ուշադրություն դարձրեցինք ամենահմայիչ զույգերին, որոնց թվում էին 47-ամյա Ջեյ Լոն ու 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսը:
Հենց նրանց մասին էլ հիմա խոսելու ենք:





Լոպեսն Ալեքսի հետ գնացել է Met Gala-ից հետո կազմակերպված երեկույթին, որտեղ Լոպեսը որոշել է պարել: Բայց նրա պարերը ոչ մի կերպ չեն աշխուժացրել Ալեքսին:
Ինչո՞ւ է նա այդքան սառը (ինչպես սառցաբեկորը՝ օվկիանոսում):

Ի դեպ, Ջեյ Լոն ներկայացել է Valentino-ից զգեստով:
Ականատեսների վկայությամբ, զույգն այնքան էլ ներդաշնակ տեսք չի ունեցել:
Ալեքսը կա՛մ խանդել է, կա՛մ ընդհանրապես չի համապատասխանում զգացմունքային Լոպեսին:
Աղբյուրը՝ Daily Mail