Մայրանալ պատրաստվող Աննա Թովմասյանի եւ Արամեի գեղեցիկ տանգոն՝ Քրիստինե Պեպելյանի կատարման ներքո (տեսանյութ)

12:35   28 մայիսի, 2017

Երեկ՝ մայիսի 27-ին,  Երեւանի ժամանցի վայրերից մեկում կայացավ Քրիստինե Պեպելյանի` «Կամաց-կամաց» երգի տեսահոլովակի փակ շնորհանդեսը: Միջոցառման մանրամասներին եւ հայտնի հյուրերին NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է:

Բացի նոր տեսահոլովակն իր գործընկերներին եւ լրատվամիջոցներին ներկայացնելուց՝ Քրիստինեն նաեւ կատարել է իր երգացանկի գեղեցիկ երգերից մի քանիսը՝ գործընկերներին ստիպելով պարել իր հնչյունների ներքո: Ավետ Բարսեղյանի եւ կնոջ գեղեցիկ պարն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը, սակայն նրանք միակ զույգը չէին, որոնք  ընդունեցին Քրիստինեի՝ պարելու «հրավերը»:

Երգչուհու «Պատահական» երգի ժամանակ Արամեն մայրանալ պատրաստվող կնոջը՝ Աննա Թովմասյանին, հրավիրեց տանգոյի: Սա թերեւս միջոցառման ամենաէմոցիոնալ եւ գեղեցիկ պահերից մեկն էր, որը մեր տեսախցիկն ուղղակի չէր կարող չֆիքսել:)



© NEWS.am STYLE