Հայտնի հյուրեր, կատակներ ու մտերմիկ մթնոլորտ՝ հենց այս տրամադրությամբ էլ անցավ հայկական շոու-բիզնեսի ամենանրբագեղ երգչուհիներից մեկի՝ Քրիստինե Պեպելյանի «Կամաց-կամաց» տեսահոլովակի փակ շնորհանդեսը, որը կայացավ երեկ՝ մայիսի 27-ին, Երեւանի ժամանցային վայրերից մեկում:
Քրիստինեն իրեն բնորոշ անմիջականությամբ դիմավորեց իր հայտնի հյուրերին ու մտերիմներին, ինչպես նաեւ՝ պատասխանց լրագրողների հարցերին.
«Ես սիրում եմ լիրիկական երգեր. սա շատ ավելի իմն է, քան որեւէ այլ երաժշտություն, ու ես շատ ուրախ եմ այս աշխատանքի համար: Լավ արձագանքներ արդեն լսել եմ: Այս երգը կյանքի, շատ հաճախ հանդիպող իրավիճակների մասին է: Սա միմյանցից կամաց-կամաց հեռվացող մարդկանց մասին է»,-ասում է երգչուհին՝ հիշելով նաեւ տեսահոլովակի ստեղծման նախապատմությունը.
«Մեր թիմով պետք է մեկնեինք Փարիզ եւ որոշեցինք այնտեղ տեսահոլովակ նկարահանել. մտածեցինք, որ Փարիզի դեպքում լավագույն տարբերակը հենց սեւ ու սպիտակն է, քանի որ այդ քաղաքը շատ գեղեցիկ է տվյալ երանգների մեջ: Մի ամբողջ թիմ էր ինձ հետ, որոնք հատուկ այս աշխատանքի համար մի քանի օր մնացին Փարիզում: Շատ ուրախ եմ, որ նման մարդիկ կան իմ կողքին, որոնք ցանկացած պահի պատրաստ են լինել ինձ հետ»:
Գուրո Գասպարյանի եւ Նարեկ Ստամբոլցյանի հեղինակած երգի տեահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, որը լրագրողների հետ զրույցում խոսեց սյուժեի եւ Քրիստինեի հետ աշխատելու մասին.
«Իրականում ռեժիսորական որեւէ դժվար լուծումներ չի արվել: Սա տեսահոլովակ էր, որը կարող էր նկարահանվել ցանկացած այլ քաղաքում: Այստեղ կարեւոր էին հոգեվիճակն ու Քրիստինեի գործոնը: Որեւէ այլ երգչուհու պարագայում տեսահոլովակն այլ կստացվեր: Նկարահանման ընթացքում որեւէ խնդիր կամ խոչընդոտ չի եղել, ինչը համոզված եմ՝ Քրիստինեի ներդաշնակությունից էր գալիս»,-ասում է նա:
«Կամաց-կամաց» տեսահոլովակի փակ պրեմիերային ներկա էին շոու-բիզնեսի մի շարք դեմքեր, այդ թվում՝ Ավետ Բարսեղյանը, Արամեն եւ Աննա Թովմասյանը, Արփի Գաբրիելյանը, Հրաչուհի Ութմազյանը, Էրիկը, Էլեն Սարգսյանը, Վիկա Մարտիրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Դիանա Շատվերյանը, Անահիտ Սիմոնյանը, Սարոն, Սոֆյա Ղուլյանը եւ այլք:
Ավետ Բարսեղյանն ու կինը պարում են Քրիստինե Պեպելյանի «Երանի» երգի ներքո
Տեսահոլովակը ներկայացնելուց հետո Քրիստինեն հավաքվածների տրամադրությունն էլ ավելի բարձրացրեց՝ կատարելով իր երգացանկի սիրված հիթերից մի քանիսը՝ ստիպելով պարել եւ ուրախանալ իր հետ:
Միջոցառման մանրամասները ֆիքսել է NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը:
Սյունե Առաքելյան



















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար10:58, 5 սեպտեմբերի
Petrossian խավիարի «կայսրության» ղեկավար Միքայել Պետրոսյանը ընդգրկվել է Vanity Fair-ի ամենաոճային ֆրանսիացիների ցանկում10:30, 5 սեպտեմբերի
Երկրպագուները մեղադրում են Բեյոնսեին 1000 դոլարանոց դատարկ տուփի պատճառով «զզվելի ագահության» մեջ09:00, 5 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ