15:03 31 մայիսի, 2017«А-Студио» խմբի մեներգչուհի Քեթի Թոփուրիան բաժանվել է ամուսնուց՝ Լեւ Գեյխմանից: Այս մասին գրում է «Сплетник»-ը:

Առայժմ հայտնի չէ, թե որն է 30-ամյա երգչուհու եւ 43-ամյա գործարարի ամուսնալուծության պատճառը: Մի քանի ենթադրություններ, սակայն, կան՝ երգչուհու ամուսնու՝ հաճախակի գործողումներն ԱՄՆ ու ռեփեր Գուֆի հետ Քեթիի դավաճանությունը։ Նրանց այս տարվա հունվարին նկատել էին Թաիլանդում հանգստանալիս: Արտիստներն անմիջապես հերքել էին սիրային կապի մասին լուրերը:

Թոփուրիան եւ Գեյխմանը 2 տարեկան դուստր ունեն՝ Օլիվիան: