Ո՞ւմ է ավելի շատ սազում. Սիրուշոն եւ Քրիստինե Պեպելյանը՝ նույնատիպ զգեստով (ֆոտո)

10:35   5 հունիսի, 2017

Հաճախ է պատահում, երբ հայտնիներն, անկախ իրենց կամքից, տարբեր միջոցառումներին հայտնվում են նմանատիպ զգեստներով: Շատերի համար դա այնքան էլ ցանկալի երեւույթ չէ, քանի որ մարդիկ անմիջապես սկսում են քննարկել՝ ում է ավելի շատ սազում տվյալ զգեստը, կամ ով է ում կրկնօրինակել՝ նույն զգեստն ընտրելով:

Այսպես, օրինակ, նման «միջադեպ» է գրանցվել նաեւ հայկական շոու-բիզնեսում:

Մայիսի 27-ին կայացած իր՝ «Կամաց-կամաց» տեսահոլովակի շնորհանդեսին երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացել էր գեղեցիկ սպիտակ զգեստով, որն ընդգծել էր երգչուհու նրբագեղ կառուցվածքը՝ նրան արժանացնելով բազմաթիվ հաճոյախոսությունների:

Երեկ էլ Սիրուշոն է Instagram-ում հրապարակել նոր լուսանկարներ, որտեղ նմանօրինակ սպիտակ զգեստով է: Ի տարբերություն Քրիստինեի, Սիրուշոն նախընտրել է ավելի երկար փեշով զգեստ, որը երգչուհին համադրել է որոշ աքսեսուարներով:

Այնուամենայնիվ, դժվար է չնկատել, որ երգչուհիների զգեստները գրեթե նույնն են: Հարկ է նշել, որ հայտնի հայուհիներից յուրաքանչյուրին էլ զգեստը յուրովի է սազում:

Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ է ավելի շատ սազում այս գեղեցիկ սպիտակ զգեստը՝ Քրիստինեի՞ն, թե՞ Սիրուշոյին:



© NEWS.am STYLE