15:36 8 հունիսի, 2017Երեկ հայտնի դարձավ, որ Ջենիֆեր Լոպեսի ընկերոջ՝ բեսյբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի նախկին ընկերուհին շանտաժի է ենթարկում նրան։ 41-ամյա մարզիկը, որի հարաբերությունները Ջեյ Լոյի հետ շատ լուրջ են, անհարմար դրության մեջ է հայտնվել։

Ալեքս Ռոդրիգեսն այդ կնոջ՝ Լորենի հետ հանդիպել է 2014 թվականին։ Այժմ նա 600 հազար դոլար է պահանջում, հակառակ պարագայում՝ սպառնում է հրապարակել հաղորդագրությունները, որոնք Ալեքսն ուղարկել է իրեն։ Սակայն այստեղ մի նրբություն կա. կինը պնդում է, որ հաղորդագրությունները ստացել է, երբ զույգը խզել է հարաբերությունները, իսկ Ալեքսը սկսել է հանդիպել Լոպեսի հետ։

Կինը վստահեցնում է, որ հաղորդագրությունները ինտիմ բնույթ են կրում։ Սակայն Ալեքսը, պարզվում է, «պինդ տղա է»։ Նա հայտարարել է, որ կինը կարող է հանգիստ մամուլում հրապարակել այդ հաղորագրությունները, քանի որ նա դրանք չի ուղարկել Լոպեսի հետ սիրավեպի ընթացքում։ Ալեքսը հրաժարվել է վճարել, ավելին՝ Ռոդրիգեսի փաստաբանները ոստիկանություն են դիմել։

Այս իրադարձություններից հետո Ալեքս Ռոդրիգեսին ու Ջեյ Լոյին միասին են տեսել:
Զույգը Մայամիից ժամանել է մասնավոր օդանավով:
Սիրահարները Լաս Վեգաս են գնացել, որտեղ Լոպեսը մի քանի համերգ է ծրագրել:
Ի դեպ, National Enquirer-ին տված հարցազրույցում Լորենը պատմել է, որ Ալեքսը մշտապես դավաճանել է իրեն, սիրում է կոպիտ, նաեւ խմբակային սեքս:

«Նա Ջենիֆերին դավաճանում էր ինձ հետ: Երբ նա Ջենի հետ անկողնում է, իմ մասին է մտածում: Նա սիրում է բարձրակրունկով աղջիկներին, նրան դուր են գալիս նաեւ դպրոցական համազգեստով աղջիկները: Նա պաշտում է դիտել, թե ինչպես են ուրիշները սեքսով զբաղվում: Երբ մենք միասին էինք, 12-ժամյա սեքս-մարաթոն էինք կազմակերպում: Չեմ կարծում, որ Լոպեսը նրան իսկապես դուր է գալիս: Նա քնել է ինձ հետ, երբ դեռ հանդիպում էր Քեմերոն Դիասի հետ: Քեմերոնը գիտեր այդ մասին: Նա 2011 թվականին MTV Awards-ին Դիասի հետ գնաց ինձ հետ քնելուց հետո: Նա ինքն էլ ծիծաղում է Ջեյ Լոյի հետ իր սիրավեպի վրա ու չի հավատում դրան: Երբ սկսեց հանդիպել Լոպեսի հետ, նա ինձ կանչում էր սեքսով զբաղվելու»,- պատմել է Լորեն Հանթերը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի