Ու՞ր գնալ եւ ի՞նչ դիտել այս շաբաթ. անոնս՝ NEWS.am STYLE-ից

11:02   19 հունիսի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է տեղեկացնել ձեզ, թե ի՞նչ եւ ե՞րբ կարելի է դիտել մեր մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ որքա՞ն կարժենա այդ հաճույքը։
Այս շաբաթ հետաքրքիր միջոցառումները շատ-շատ են, այնպես որ՝ յուրաքանչյուրից մի փոքր կխոսենք եւ խորհուրդ կտանք վայելել ստորեւ ներկայացվող միջոցառումները։ Հետո չասեք, թե Երեւանում ոչինչ չկա. կա, պարզապես այդ մասին պետք է իմանալ, իսկ դրա համար գոյություն ունենք մենք)))
Այսպիսով, գնացինք.

Հունիսի 21-ը Յոգայի միջազգային օրն է։ Այդ կապակցությամբ Կասկադում կազմակերպվում է արդեն ավանդական դարձած ֆլեշմոբը (հունիսի 20-ին, ժամը՝ 19։30-ին), իսկ հունիսի 21-ին նրանց, որոնք բաց են թողնել մեկ օր առաջ տեղի ունեցած միջոցառումը, 18։30-ին Թումանյանի այգում յոգայի պրակտիկա է սպասվում։

Նույն օրը «Սիրահարների այգում» Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կկազմակերպի «Երաժշտության տոն» (Fête de la Musique), որտեղ իրենց ելույթով կուրախացնեն Medz Bazar, Միքայել Ոսկանյան եւ ընկերներ, «Գողթ» խմբերը։ Սկիզբը 18։00-ին է, համեցեք լավ երաժշտություն վայելելու։

Այսպես, հունիսի 22-ին եւ 23-ին բաց մի թողեք Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնում վրացական «Սուխիշվիլի» բալետի ելույթը։ Տոմսերն արժեն 3000-10000 դրամ։

Հունիսի 23-ին Stop Club բառում ելույթ կունենա մոսկովյան PipeLine rock band  խումբը։ Սկիզբը 20։30-ին է։
Իսկ, ահա, հունիսի 24-ին արդեն երկրորդ անգամ տեղի կունենա Colour Party Yerevan-ը։ Բոլորդ էլ գիտեք՝ ինչ է դա նշանակում, միջոցառումը տեղի կունենա «Միկա» մարզադաշտում։ Այնպես որ, վազեք )))։



© NEWS.am STYLE