Ջենիֆեր Լոպեսի զուգընկերը՝ երգչուհու հետ հարաբերությունների լրջության մասին

19:13   20 հունիսի, 2017

Նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը մեկնաբանել է Ջեյ Լոյի հետ իր հարաբերությունները։ Զույգն արդեն որոշ ժամանակ է՝ հանդիպում է, եւ, ըստ երեւույթին, ամեն ինչ սպասվածից ավելի լուրջ է։ Չէ՞ որ նույնիսկ սպորտսմենի նախկին ընկերուհին՝ Լորեն Հանթերը, չկարողացավ բաժանել նրանց՝ չնայած փորձում էր շանտաժի ենթարկել Ալեքսին։

Երգչուհին եւս պատասխանել է աղջկան՝ իր միկրոբլոգում լուսանկար հրապարակելով, որտեղ իր սիրեցյալը նրան միջնամատ է ցույց տալիս։

Extra կայքը Ալեքսին հարցրել է Լոպեսի հետ իր հարաբերությունների մասին, ինչն ի պատասխան Ռոդրիգեսն ասել է. «Այստեղ ամեն ինչ պարզ է՝ եթե ցանկանում եք միասին լինել, միասին եք։ Երկուսս էլ Նյու Յորքից ենք, մեր երեխաները լավ ընկերներ են, երկուսիս 40 տարեկանն էլ ոչ վաղ անցյալում լրացել է, երկուսս էլ ունենք լատինաամերիկյան արմատներ եւ սիրում ենք վայելել կյանքը։ Նա ամենահիասքանչ, խելացի ու վառ կանանցից մեկն է, ում ես երբեւէ հանդիպել եմ իմ կյանքում», - ասել է Ալեքսը։



© NEWS.am STYLE