Աստղիկ Սաֆարյանն իր հանգիստն է վայելում ծովափում (ֆոտո)

19:47   23 հունիսի, 2017

Աստղիկ Սաֆարյանն իր ամառային հանգիստն է վայելում։

Երգչուհին Instagram-ի իր էջում բաժանորդների հետ կիսվել է ծովափում արված լուսանկարներով։

Նշենք, որ Աստղիկը վերջերս հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր տեսահոլովակը։ Այն կոչվում է «Ստանդարտ»։ Երգի հեղինակն Աստղիկն է։

«Հաճելի, գարնանային-ամառային ակտիվ գործ, գունեղ և լավ տրամադրություն փոխանցող երգ, որն արժեր ներկայացնել տեսահոլովակով եւ վիզուալ կերպով ավելի հասանելի դարձնել հանրությանը։ Տեսահոլովակն էլ փորձել ենք երգի տրամադրությանը և երգի գույներին համահունչ անել, որը, կարծում եմ, ստացվել է»,- մեզ հետ զրույցում ասել էր նա։



© NEWS.am STYLE