«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աստղիկ Սաֆարյանը՝ «Ստանդարտ» տեսահոլովակի եւ իր թրենդային կերպարի մասին

15:35, 11 մայիսի

Օրերս Աստղիկ Սաֆարյանը երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահավել է երգչուհու հեղինակած՝  «Ստանդարտ» երգի հիման վրա։

«Երգը ներառված է իմ 3-րդ՝ «Better Way» ձայնասկավառակում։ Ձայնասկավառակի թողարկումից հետո շատ ու շատ դրական արձագանքներ ստացա երգերիս վերաբերյալ, եւ «Ստանդարտ» երգն էլ իմ լսարանի ամենասիրելի երգերից մեկն էր դարձել։

Հաճելի, գարնանային-ամառային ակտիվ գործ, գունեղ և լավ տրամադրություն փոխանցող երգ, որն արժեր ներկայացնել տեսահոլովակով եւ վիզուալ կերպով ավելի հասանելի դարձնել հանրությանը։ Տեսահոլովակն էլ փորձել ենք երգի տրամադրությանը և երգի գույներին համահունչ անել, որը, կարծում եմ, ստացվել է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչուհին։

Աստղիկի տեսահոլովակը նկարահանվել է Երևանում, ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է։

«Տեսահոլովակում ներկայանում եմ 3 կերպարներով, ոճաբանը ինքս եմ։ Դիմահարդար Լիդիա Ավետիսյանի եւ վարսահարդար Հռիփսիմե Մանավազյանի հետ միասին փորձել ենք թրենդային նոր մոտեցումներ տալ արտաքին տեսքիս՝ համապատասխանեցնելով նախապես իմ ընտրած եւ ստեղծած կերպարներին։

Արդեն ստացել եմ բազմաթիվ դրական արձագանքներ, ինչի համար շատ ուրախ եմ։ Հուսամ, որ այն ավելի ու ավելի կսիրվի եւ կդառնա գարնանային-ամառային հիթ»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել