Ամուսնության 11 տարի. Նիկոլ Քիդմանի եւ Քիթ Ուրբանի ռոմանտիկ սելֆին

14:44   26 հունիսի, 2017

Նիկոլ Քիդմանի համար հունիսն առանձնահատուկ նշանակություն ունեցող ամիս է: Վեց օր առաջ ավստրալացի դերասանուհին 50 տարեկան դարձավ, իսկ երեկ նա նշում էր երաժիշտ Քիթ Ուրբանի հետ ամուսնության 11-ամյակը:

Քիթն իրեն ու կնոջը շնորհավորել է՝Instagram-ում ռոմանտիկ սելֆի հրապարակելով:

«Շնորհավոր, փոքրիկս: 11 տարի է՝ ամուսնացած ենք, իսկ դու դեռ իմ սիրելի աղջիկն ես»,- գրել է Քիթը:

Նիկոլն ու Քիթը հանդիպել են 2005 թվականին, իսկ 2007-ին ամուսնացել:
Զույգը երկու դուստր ունի՝ 8-ամյա Սանդեյ Ռոուզը, եւ 6-ամյա Ֆեյթ Մարգարթեը (վերջինին, ի դեպ, աստղերի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը):



© NEWS.am STYLE