«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կարմիր գորգեր եւ ամենակոպիտ սեքս-տեսարանը կարիերայում. Նիկոլ Քիդմանը 50 տարեկան է

18:05, 20 հունիսի

Այսօր Նիկոլ Քիդմանը դառնում է 50 տարեկան։ Հայտնի առցանց պարբերականները ողողված են շնորհավորանքներով ու դերասանուհու մասին հոդվածներով։ Դե, իսկ մենք չենք ցանկանում սովորականի նման նկարագել այն ամենը, ինչը հեշտությամբ կարող եք գտնել Վիքիպեդիայում։

NEWS.am STYLE-ը կցանկանար խոսել Կուբրիկի վերջին գլուխգործոցի մասին՝ «Լայն փակված աչքերով», որտեղ Նիկոլը գլխավոր դերը կատարել է այն ժամանակ դեռ իր ամուսնու՝ Թոմ Քրուզի հետ։ Սակայն մենք դա մի կողմ թողեցինք, քանի որ մեր խմբագրությունը հանգեց մի տարօրինակ եզրակացության՝ նախկինում մենք Նիկոլին չէինք սիրում եւ նրա տաղանդը չէինք գնահատում այնպես, ինչպես այժմ, երբ նա արդեն 50 տարեկան է։

Նիկոլը հիասքանչ տեսք ունի, իսկ «Մեծ փոքրիկ սուտ» սերիալում նա պարզապես խենթացնում է եւ ստիպում սիրահարվել իրեն։ Այդ մասին էլ կխոսենք։

Կաննի կինոփառատոնում, CFDA Fashion Awards-ին եւ Glamour մրցանակաբաշխությանը հայտնվելուց հետո Նիկոլի մասին խոսում են անդադար։ Միայն այն մասին, որ CFDA Fashion Awards-ին նա հայտնվել է Oscar de la Renta-ի 12 000 դոլար արժողությամբ զգեստով, հայտնի պարբերականները գրում էին երեք օր։

Բայց վերադառնանք նշված սերիալին, որի խելահեղ սյուժեն համապատասխանում է խելահեղ դերասանական կազմին՝ Նիկոլ Քիդման, Ռիզ Ուիզերսփուն, Ալեքսանդր Սքարսգորդ, Զոի Կրավից, Ադամ Սքոթ, Շեյլին Վուդլի եւ աննման Լորա Դերնը։ Սերիալում Նիկոլ Քիդմանը մարմնավորում է իրավաբան Սելեստա Ռայթին՝ Փերի Ռայթի կնոջը (Ալեքսանդր Սքարսգորդ)։ Այս զույգը յուրաքանչյուր սերիայում այնպիսի մոլեգին սեքսով է զբաղվում, որ «Մոխրագույնի 50 երանգները» պարզապես հեքիաթ է թվում։

Սերիաներից մեկում դերասանուհին թենիսի ռակետով հարվածում է ֆիլմում իր ամուսնու գոտկատեղից ներքեւ։ Դրանից հետո լրատվամիջոցները գրել են, որ դերասանն իսկապես իրեն վատ է զգացել։ Իսկ Նիկոլը պնդել է, որ «թեժ» տեսարանների հետեւանքով նրա մարմինը պատվել է կապտուկներով։

Ահա եւ քիչ հայտնի փաստ երգչուհու վերջին հարցազրույցներից մեկից, որը մենք ցանկացանք այստեղ հրապարակել, եւ որին արեւմտյան լրատվամիջոցներն առանձնապես ուշադրություն չեն դարձրել։

Hollywood Reporter -ի հետ հարցազրույցում Նիկոլը որոշեց խոսել իր կարիերայում ամենակոպիտ սեքս-տեսարանի մասին։

«Նկարահումներից հետո ես հյուրանոց գնացի եւ քարով զայրացած հարվածեցի ապակե դռանը։ Այդ տեսարաններից տպավորությունները դուրս չէին գալիս հիշողությունիցս եւ երկար ժամանակ ինձ բաց չէին թողնում։ Ես ցնցվում էի զայրույթից։ Մարմինս պատած էր կապտուկներով, եւ բժիշկն ինձ քսուքներ ու դեղեր նշանակեց, սակայն այդ ամենն ինձ հուզականորեն էր կատաղեցնում։

Ես ինձ ստորացված էի զգում։ Վերջին տեսարանում ես մերկ պառկած էի հատակին՝ ինչպես աղբը, ինձ համար ցավալի էր։ Ես լիովին ուժասպառ էի, եւ մինչ ուշքի էի գալիս, ռեժիսորը մոտեցավ, ինձ ծածկեց ու ոտքի կանգնեցրեց»,-ասել է Նիկոլը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել