Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 26 ապրիլի

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը շատ առատաձեռն կլինեն ընտանիքի անդամների հանդեպ: Եթե երեխաներ ունեք, նրանց բախտն ուղղակի կբերի, քանի որ դուք նրանց ոտքից գլուխ կզարդարեք նվերներով: Ճիշտ է՝ դրանցից ոչ բոլորը նրանց դուր կգան, բայց այդ մասին պետք է մտածեիք դեռ խանութում:

ՑԼԵՐ

Ցլերին այսօր շատ հեշտ օր է սպասվում: Կարելի է ասել՝ դուք ավելի շատ կզվարճանաք, քան կաշխատեք: Դժվար աշխատանքն այսօր ձեր փոխարեն իր ուսերին կվերցնի սիրելին: Ի դեպ, նրա մոտ դա վատ չի ստացվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիին անակնկալ մատուցեք՝ հատուկ նրա համար որեւէ բան պատրաստելով: Պարտադիր չէ, որ ուտեստն ունենա բարդ բաղադրատոմս: Կարող եք նույնիսկ ձվածեղ պատրաստել, կարեւորը՝ դա անեք սիրով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի կամ ընկերոջ հետ զրույցի ընթացքում հնարավոր է կառչեք նրա խոսքերից եւ մոլորության մեջ հայտնվեք: Դրանից խուսափելու համար պետք է երբեմն ընդմիջում վերցնեք եւ մտածեք այն ամենի մասին, ինչ ձեզ ասում են:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առաջին հայացքից ձեզ կթվա, թե այս օրը ոչնչով չի տարբրվում նախորդներից, սակայն այն վճռական կլինի ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների համար: Ամփոփելով օրը՝ դուք կհասկանաք՝ արդյոք ցանկանո՞ւմ եք շարունակել ձեր հարաբերությունները, թե՞ լավագույն լուծումը բաժանվելն է:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին մի իր կգնի, որի վրա էլ կծախսի իր ողջ ուշադրությունը: Այո, նա ձեզ այսօր մի փոքր քիչ ուշադրություն կդարձնի, բայց պետք չէ հուսահատվել: Իրերը մաշվում են կամ փչանում, իսկ սերը հավերժ է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Լավ մտածեք, թե ինչ եք ասում սիրելիին: Այսօր ցանկացած անզգույշ արտահայտություն կարող է վիրավորել նրան: Տհաճ միջադեպերից խուսափելու համար լավ կլինի, որ գոնե մեկ օր ավելի լռակյաց լինեք:

ԿԱՐԻճՆԵՐ

Իրականում ձեր խնդիրներն ավելի լուրջ են, քան ձեզ թվում է: Մեկ համբույրով հաստատ չեք շահի սիրելիի սիրտը: Պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկեք: Այս օրը շատ հարմար է լուրջ որոշումներ կայացնելու եւ դրանք պրակտիկորեն կիրառելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր շփմանը կխոչընդոտեն հեռուստացույցն ու համակարգիչը: Ձեր սիրելին իր ժամանակի մեծ մասը կցանկանա անցկացնել էկրանի դիմաց: Դրանից խուսափելու համար փորձեք նրան համոզել միասին զբոսանքի դուրս գալ: Հեռու պահեք նրան էկրաններից:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել իր հույզերով, մտահոգություններով եւ մտքերով: Պետք չէ նեղանալ: Դա բացարձակ չի նշանակում, որ նա ձեզ չի վստահում: Նա պարզապես ցանկանում է ինքնուրույն լուծել իր խնդիրները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր պետք չէ սիրելիին պատմել, թե ինչ դժվարությունների միջով եք անցել վերջին շաբաթվա ընթացքում: Նա դա շատ բուռն կընդունի եւ, միգուցե, սահմանափակի ձեր ազատությունը: Իսկ դուք նման բան հաստատ չեք ցանկանում:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիին զարմացրեք ձեր գիտելիքներով: Ընդ որում՝ ձեր ներկայացրած տեղեկությունը նրա համար շատ հետաքրքիր կլինի եւ նա ձեզ նոր կողմերից կբացահայտի:

Աղբյուրը՝ Junona.org


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել