«Մարտական եմ տրամադրված». Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանը կներկայացնի «Морской Узел» մրցույթում

16:43   29 հունիսի, 2017

Նովորոսիսկում կայանալիք «Морской Узел» երիտասարդ կատարողների մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» եւ «X Factor» նախագծերից հայտնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:  Երգչուհին արդեն ինքնաթիռում է, սակայն մինչ թռիչքը նա NEWS.am STYLE-ին պատմեց մրցույթի մանրամասներից եւ իր ակնկալիքներից.

«Մրցույթը մեկնարկում է վաղը` հունիսի 30-֊ին, իսկ հուլիսի 1-ին արդեն գալա համերգն է։ Յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի ծովի մասին երգ իր մայրենի լեզվով։ Ես ներկայացնելու եմ Էդգար Գյանջումյանի և Վահան Անդրեասյանի «Սիրո երկու թեւեր» երգը»,-նշեց երգչուհին, որի կյանքում սա առաջին միջազգային մրցույթն է:

«Մարտական եմ շատ տրամադրված, մեծ ակնկալիքներով»,-հավելեց Սյուզաննան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-15-ը Սոչիում կկայանա «Նոր Ալիք 2017» միջազգային երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը:

NEWS.am STYLE-ը բարի թռիչք եւ հաղթանակ է մաղթում Սյուզաննային:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզաննա Մելքոնյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE