Սեպտեմբերի 8-15-ը Սոչիում կկայանա «Նոր Ալիք 2017» երիտասարդ կատարողների մրցույթը, որին այս տարի Հայաստանը կներկայացնեն «Դեպի Եվրատեսիլ» մրցույթից հայտնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը եւ «Հայաստանի Ձայնը» մրցույթի մասնակից Էռնա Միրզոյանը: Թեմայի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է Սյուզաննա Մելքոնյանի հետ, որը խոստովանել է՝ մրցույթին մասնակցելն իր վաղեմի երազանքն է եղել.

««Նոր Ալիք» մրցույթն ինձ շատ վաղուց է հետաքրքրել: Երբ ընտրեցի պրոֆեսիոնալ երգով զբաղվելու ուղին, ցանկություն կար միջազգային հարթակում ներկայացնել մեր երկիրը: Տարիներ առաջ էլ մասնակցել եմ մրցույթին, բայց մեր երկրում ընդգրկվել եմ միայն լավագույն տասնյակի մեջ: Դրանից հետո որոշեցի աշխատել ինձ վրա: Եվ, ահա, հասունացավ պահն, ու որոշեցի մասնակցության հայտ ներկայացնել մրցույթին: Նրանց ուղարկեցի իմ ձայնագրությունները՝ միջազգային հիթ, երկրի հիթ եւ հեղինակային երգ, որը գրել է Շուշան Սարգսյանը: Ուղարկեցի երգերն ու իմ լուսանկարները, որից հետո ինձ զանգահարեցին եւ ասացին, որ կսպասեն Մոսկվայում կայանալիք կիսաեզրափակիչ փուլին»,-պատմում է Սյուզաննան՝ հավելելով, որ նախընտրական փուլն, իսկապես, բարդ է եղել.

«Այնքան զբաղված էի հայտը լրացնելով, որ չեմ էլ հասցրել հասկանալ, թե ինչպես եմ հաղթահարել այդ փուլը»,-ասում է երգչուհին, որն այդ ընթացքում շատ հետաքրքիր մասնակիցների հետ է ծանոթացել.
«Կային մասնակիցներ, որոնք ավելի մեծ փորձ ունեին, քան ես, եւ ինձ համար դա հետաքրքիր մաստեր կլաս էր, քանի որ իմ ելույթից հետո կարողացա լսել նաեւ նրանց կատարումները: Այս պահի դրությամբ՝ ֆինալիստներով 15-ն ենք, եւ միմյանց արդեն կհանդիպենք օգոստոսին՝ Սոչիում: Բոլորն էլ շատ ուժեղ են... Եթե չեմ սխալվում՝ 8-9 երկիր է մասնակցելու այս տարվա մրցույթին»:

Ընտանիքից եւ ընկերնրից զատ՝ Սյուզաննային սատարում են նաեւ երկրպագուները.
«Ինձ աջակցում է այն հանդիսատեսը, որոնք տարբեր մրցույթների ժամանակ եղել են իմ կողքին, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց: Բայց առաջնահերթ ինձ սատարում է հայրիկս, որը եւս ժամանակին եղել է երաժիշտ»:
Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք արդեն որոշել է, թե որ երգերով է ներկայանալու «Նոր Ալիք 2017»-ին. «Մրցույթը տեւելու է մի քանի օր. պետք է կատարենք միջազգային հիթ, մեր երկրի հիթերից եւ հեղինակային երգ: Երեւի մեկ ամսից արդեն ավելի պարզ կլինի, թե որ երգերը պետք է կատարեմ»,-նշեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սյուզաննայի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը