11:55 3 հուլիսի, 2017Համացանցը շարունակում է քննարկել այս վիքենդ Լոս Անջելեսում կայացած հայ գործարարի որդու թանկարժեք հարսանիքը:

Լոս Անջելեսի հեղինակավոր՝ Dolby Theatre-ում, որտեղ «Օսկարի» մրցանակաբաշխությունն է անցկացվում, տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքը:

Հանդիսությունը վարել են Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը:

Իսկ հյուրերի առջեւ ելույթ են ունեցել Լեդի Գագան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան:
Հյուրերի թվում է եղել նաեւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

Հարսն ու փեսան կովկասյան պար են ցուցադրել հյուրերի համար:

Ի դեպ, հարսնացուի զգեստը Zuhair Murad-ից է: