Լոս Անջելեսի հեղինակավոր՝ Dolby Theatre-ում, որտեղ «Օսկարի» մրցանակաբաշխությունն է անցկացվում, տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքը:

Հանդիսությունը վարել են Քսենիա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը, իսկ հյուրերի առջեւ ելույթ են ունեցել Լեդի Գագան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան: Աստղերն, ի դեպ, գաղտնի են պահել Լոս Անջելեսում հարսանիքին իրենց ելույթները: Գայթակղությանը չի դիմացել Քսենիա Սոբչակը, որն Instagram-ում փոքրիկ հոլովակ է հրապարակել՝ գրելով.
«Ամեն օր չէ, որ հնչեցնում եմ Լեդի Գագայի անունը»:
Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա Dolby Theatre-ում յուրաքանչյուր աստիճան զարդարված է եղել ծաղկային կոմպոզիցիայով: Հյուրերին աստիճանների մոտ դիմավորել են ջութակահարները:

Հյուրերի թվում է եղել նաեւ ոսկերիչ Լորի Ռոդկինը, որն Instagram-ում հարսանիքի մասին գրել է. «Չեմ հասկանում՝ Հայաստանու՞մ եմ, թե՞ Ռուսաստանում, թե՞ հայկական «Ձայնը» շոուում»:

Թե որքան է արժեցել նման հարսանիքը գործարարներին, կարելի է միայն կռահել: Ծաղկային դեկորացիան՝ կես միլիոն դոլար, արտիստների ներկայությունը՝ եւս երկու միլիոն դոլար:

Հավելենք, որ Էլդար Օսմանովը հանդիսանում է «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատերը, իսկ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը՝ «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, ինչպես նաեւ՝ «Yota» ընկերության բաժնետեր: Նա ծնունդով Կրասնոդարից է: Չորս երեխա ունի: Կնոջ հետ բնակվում է Բեւերլի Հիլզում գտնվող առանձատանը, որի արժեքը կազմում է 13 մլն դոլար:
Աղբյուրը՝ KP.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը