10 միլիոն դոլար՝ Dolby Theatre-ի վարձակալության եւ Լեդի Գագայի մասնակցության համար. նոր մանրամասներ՝ հայ օլիգարխի որդու հարսանիքից

15:04   3 հուլիսի, 2017

Երեկ Լոս Անջելեսում ամուսնացել են խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրը՝ Լոլիտան (արմատներով՝ Կաբարդինո Բալկարիայից) եւ ոչ պակաս խոշոր գործարար Ալբերտ Ավդալյանի որդին՝ Գասպարը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Dolby Theatre-ում։ Ի դեպ, այստեղ է տեղի ունենում «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։
Լոլիտան ներկայացել է Zuhair Murad-ի հեղինակած զգեստով։

Հարսանիքը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։ Հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովն ու Լեդի Գագան։

Публикация от Карапетян Артур Каренович (@drkarapetyan)


Հյուրերի թվում էր նաեւ Ռուբեն Վարդանյանը։

Հարսանիքի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել:

«Сплетник»-ը գրում է, որ Լոս Անջելեսում Dolby Theatre-ի վարձակալության, ինչպես նաեւ նշված աստղերին հրավիրելու համար տասը միլիոն դոլար է ծախսվել (պարզ է, որ ամենաշատը բաժին է ընկել Լեդի Գագային)։ Ի դեպ, բացի Գագայից, հարսանիքի ժամանակ երգել է նաեւ Ջեյսոն Դերուլոն։

Ֆլորիստների ծառայության համար շուրջ կես միլիոն դոլար են ծախսել։ Սակայն դրանում ներառված չէ ծաղիկների արժեքը։

Ի դեպ, Ավդալյանի կարողությունը, Forbes-ի տվյալներով, 800 մլն դոլար է գնահատվում։ Օսմանովի կապիտալի վերաբերյալ տվյալներ չի հաջողվել գտնել։

Ավանդական հրավիրատոմսերի փոխարեն Գասպարի եւ Լոլիտայի հարսանիքին հյուրերին սեւ ճամպրուկներ են ուղարկել, որոնցում եղել են «Օսկար»-ի արձանիկ, գրիչ, խաղային ֆիշկաներ եւ ոսկեզօծ սկավառակներ՝ նորապսակների անուններով։
Ճամպրուկում նաեւ տեսաուղերձ է եղել, որտեղ նշվել են հարսանեկան արարողության օրն ու վայրը։



© NEWS.am STYLE