Թաթա Սիմոնյանը նույնպես երգել է Լոս Անջելեսում հայ օլիգարխի որդու հարսանիքին (տեսանյութ)

11:49   4 հուլիսի, 2017

Հուլիսի 2-ին Լոս Անջելեսում ամուսնացել են խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրը՝ Լոլիտան (արմատներով՝ Կաբարդինո Բալկարիայից) եւ ոչ պակաս խոշոր գործարար Ալբերտ Ավդալյանի որդին՝ Գասպարը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Dolby Theatre-ում։ Ի դեպ, այստեղ է տեղի ունենում «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։

 

Լոլիտան ներկայացել է Zuhair Murad-ի հեղինակած զգեստով։

Հարսանիքը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։ Հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։

Հայ օլիգարխի որդու հարսանիքին նաեւ հայ արտիստներ են ելույթ ունեցել՝ Արման Հոհաննիսյանն ու Սուպեր Սաքոն: Սակայն, պարզվում է, Գապարի եւ Լոլայի հարսանիքի հայ հյուրերին իր կատարումներով ուրախացրել է նաեւ Թաթա Սիմոնյանը։



© NEWS.am STYLE