Գայանե Ասլամազյանի ամուսինը բացահայտել է, թե որքան գումար է ծախսվել Լոս Անջելեսում հայ օլիգարխի որդու հարսանիքին

11:31   5 հուլիսի, 2017

Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացած՝ հայ օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդու շքեղ հարսանիքին ներկա են եղել նաեւ Գայանե Ասլամազյանն ու նրա ամուսինը՝ Ջիանի Օնչոն։

Վերջինս իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել հարսանիքից, որում ելույթ է ունենում Թաթա Սիմոնյանը։

Публикация от Giani Oncho (@giani_oncho)

Ուշագրավ է, որ Ջիանին մեկնաբանություններից մեկում բացահայտել է, թե հայազգի գործարարը որքան գումար է ծախսել որդու հարսանիքի համար։ Օգտատերերից մեկը տեսանյութի մեկնաբանություններում նշել էր, թե ինքն էլ է նման հարսանիք ուզում, ինչին ի պատասխան Գայանե Ասլամազյանի ամուսնը գրել է. «7.5 միլիոն դոլար է պետք»։

Նշենք, որ Dolby Theatre-ում տեղի է ունենում «Օսկարի» մրցանակաբաշխությունը, սակայն հուլիսի 2-ին այն հյուրընկալել էր ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքը:

Հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ։ Հանդիսությունը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։

 Հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։

Հյուրերի թվում է եղել նաեւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։

Հայ օլիգարխի որդու հարսանիքին նաեւ հայ արտիստներ են ելույթ ունեցել՝ Արման Հոհաննիսյանն ու Սուպեր Սաքոն, ինչպես նաեւ՝ Թաթա Սիմոնյանը:

Dolby Theatre-ում յուրաքանչյուր աստիճան զարդարված է եղել ծաղկային կոմպոզիցիայով: Հյուրերին աստիճանների մոտ դիմավորել են ջութակահարները:

Ի դեպ, «Сплетник»-ը գրում է, որ Լոս Անջելեսում Dolby Theatre-ի վարձակալության, ինչպես նաեւ նշված աստղերին հրավիրելու համար տասը միլիոն դոլար է ծախսվել։



© NEWS.am STYLE