Instagram-ը ջնջել է Ռոբ Քարդաշյանի էջը` նախկին ընկերուհու սեքս տեսագրությունը հրապարակելուց հետո

10:10   6 հուլիսի, 2017

Երեկ Ռոբ Քարդաշյանի Instagram-ի էջում տեսագրություն էր հայտնվել, որտեղ նրա նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան, պատրաստվում է սեքսով զբաղվել ռեփեր TI-ի հետ։
Քիմ Քարդաշյանի եղբոր գրառումների համաձայն՝ Չայնան խմբակային սեքսով է զբաղվում, կոկային եւ էքստազի է օգտագործում եւ տարբեր տղամարդկանց է իր տուն տանում, որտեղ ապրում են նաեւ նրա երեխաները։

«Ես սա Չայնայից երեկ ստացա։ Այդ կինն ինձ չի հարգում, ես երեկ նրան 250 հազար դոլարի թանկարժեք իրեր էի նվիրում, իսկ նա ինձ այսպես պատասխանեց։ Գրողը տանի, Չայնա, սա արդեն երրորդ տղամարդն է, ում հետ քնում ես վերջին երեք շաբաթվա ընթացքում։ Ես սարսափում եմ, որ առանց պահպանակի եմ քեզ հետ քնել։ Ես եմ վճարում տան համար, որտեղ դու պահում ես քո որդուն եւ իմ դստերը, իսկ դու տղամարդկանց ես այնտեղ տանում։ Վաղը ես բժշկի կգնամ։ Ես ծիծաղում եմ քեզ վրա», - տեսագրությունը մակագրել է Ռոբը։

Մինչ Ռոբն ու Չայնան կպարզեն իրենց հարաբերությունները, Instagram-ը ջնջել է Քիմի եղբոր օգտահաշիվը։ Այնպես որ, տեսագրությունը կարծես անհասանելի է, բայց փառք Աստծո, գոյություն ունի հին ու բարի Youtube-ը։
Ի դեպ, Ռոբը սկսել է Twitter-ի իր էջում Չայնային դավաճանությունների մեջ մեղադրել։ 

«Ես շատ էի սիրում Չայնային։ Ափսոս, որ այդպես ստացվեց, նա պատահաբար հղիացավ, նա երեխա չէր ցանկանում։ Իսկ ես ընտանիք էի ցանկանում։ Դա ինձ դաս կլինի։ Բայց նա այլեւս իմ կյանքի կինը չէ, նա շատ-շատերի հետ է քնել, եւ ես չեմ կարող նրան նորմալ վերաբերվել», - գրել է Ռոբը։



© NEWS.am STYLE