Քարդաշյանները զայրացել են Ռոբի վրա նախկին ընկերուհու սեքսի տեսանյութի եւ թմրանյութերի մասին հայտարարության համար

11:04   7 հուլիսի, 2017

Այս սկանդալը դեռ երկար է մամուլի ուշադրության կենտրոնում մնալու: Երկու օր առաջ Ռոբ Քարդաշյանի Instagram-ում տեսանյութ էր հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է նրա նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան պատրաստվում սեքսով զբաղվել ռեփեր TI-ի հետ: Քիմ Քարդաշյանի եղբայրը նաեւ գրել էր, որ Չայնան խմբակային սեքսով է զբաղվել, կոկաին եւ էքստազի է օգտագործում, երեխաների ներկայությամբ տղամարդկանց է հրավիրում իր տուն: Մինչ Ռոբն ու Չայնան պարզաբանումների մեջ են, Instagram-ը ջնջել է Քիմի եղբոր միկրոբլոգը: Տեսանյութն այստեղ անհասանելի է, բայց կա նաեւ հին ու բարի Youtube-ը:

Ի դեպ, Ռոբը չի նահանջել եւ սկսել է Չայնային դավաճանության մեջ մեղադրել Twitter-ում:

Այս ամենը դեռ բավական չէ, կարծիք է հայտնել Քարդաշյանների ամբողջ գերդաստանը, իհարկե՝ դեռ ոչ պաշտոնապես:

Ընտանիքի ընկերների հաղորդմամբ՝ Քարդաշյանները զայրացած են Ռոբի վրա, քանի որ նա չպետք է համացանցում հրապարակեր Չայնայի սեռական օրգանների լուսանկարները, ինչպես նաեւ սկանդալային տեսանյութը: Դա, նրանց կարծիքով, վատ կանդրադառնա Ռոբի դստեր՝ Դրիմ Ռընեի վրա:

«Քարդաշյանների գերդաստանը Չայնայի եւ Ռոբի միջեւ հրապարակային սկանդալ չի ուզում: Դա փչացնում է ընտանիքի վարկանիշը, վնասում գերդաստանի ապրանքանիշերի գովազդին, վիրավորում 7 ամսական Դրիմ Ռընեին: Գերդաստանին զայրացրել է հատկապես Ռոբի հայտարարությունն այն մասին, որ Չայնան չէր ցանկանում երեխա ունենալ եւ պատահաբար է հղիացել: Քարդաշյանները կարծում են, որ երբ Դրիմը մեծանա ու տեսնի այդ ամենը, մեծ ցավ կապրի: Բացի այդ՝ նրանք չեն ցանկանում, որ Դրիմն ապրի մի տանը, որտեղ ծնողները մշտապես վիճում են կամ անհարիր վարք դրսեւորում»,- նշել են ընտանիքի ընկերները:

 

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE