Դիզայներ Զուհաիր Մուրադն անդրադարձել է Լոս Անջելեսում հայ օլիգարխի որդու հարսանիքին (ֆոտո)

10:32   7 հուլիսի, 2017

Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացած՝ հայ օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդու շքեղ հարսանիքի մասին դեռ շատ կխոսվի։

Երեկ NEWS.am STYLE-ին հայտնի դարձավ, որ Dolby Theatre-ում, որտեղ ամեն տարի անց է կացվում «Օսկարի» մրցանակաբաշխությունը, հարսանքավորներն անցել են կարմիր գորգով՝ ինչպես աստղեր։

Անցորդներին թվացել է, թե այնտեղ կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու, եւ աստղեր են ժամանում։ Նրանք սկսել են լուսանկարել հարսանիքի հյուրերին։ Բայց այսօր ուզում ենք խոսել հարսանցուի՝ Լոլիտայի հարսանեկան զգեստի մասին, որի հեղինակն աշխարհահռչակ լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադն է։

Դիզայները շքեղ հարսանիքին անդրադարձել է Instagram-ի իր էջում՝ գրելով.

«Այնքան ուրախ եմ, որ ես իմ գեղեցիկ հպումն եմ ավելացրել այս անմոռանալի երեկոյին»։

Публикация от Zuhair Murad (@zuhairmuradprivate)

Իսկ մենք հիշեցնենք, որ ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ։

Հանդիսությունը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։ Հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։

Հայ օլիգարխի որդու հարսանիքին նաեւ հայ արտիստներ են ելույթ ունեցել՝ Արման Հոհաննիսյանն ու Սուպեր Սաքոն, ինչպես նաեւ՝ Թաթա Սիմոնյանը:



© NEWS.am STYLE