Հետեւելով Ռոբ Քարդաշյանին. Բլեք Չայնայի սիրեկանները համացանցում նրա կիսամերկ լուսանկարներն են տարածել

14:31   7 հուլիսի, 2017

Այն, ինչ հիմա համացանցում կատարվում է Ռոբ Քարդաշյանի եւ Բլեք Չայնայի միջեւ, կարելի է միայն «պոռնո» կոչել (ներեցեք, բայց փաստ է):

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ռոբ Քարդաշյանի Instagram-ում տեսանյութ էր հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է նրա նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան, պատրաստվում սեքսով զբաղվել ռեփեր TI-ի հետ: Քիմ Քարդաշյանի եղբայրը նաեւ գրել էր, որ Չայնան խմբակային սեքսով է զբաղվել, կոկաին եւ էքստազի է օգտագործում, երեխաների ներկայությամբ տղամարդկանց է հրավիրում իր տուն: Մինչ Ռոբն ու Չայնան պարզաբանումների մեջ են, Instagram-ը ջնջել է Քիմի եղբոր միկրոբլոգը: Ռոբը չի նահանջել եւ սկսել է Չայնային դավաճանության մեջ մեղադրել Twitter-ում:

Սկանդալին միացել են նաեւ Չայնայի սիրեկանները: Ռեփեր Rarri True-ն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է կիսամերկ Չայնայի հետ անկողնում պառկած:

Rarri True-ի հետ սեքսից մեկ օր առաջ էլ Չայնան քնել է ոճաբան Քելոն Դերիքի հետ։
Քելոնը նույնպես Չայնայի հետ անկողնային լուսանկար է հրապարակել, ընդ որում՝ նա պատկերված է Versace-ից Ռոբի խալաթով:

Հայտնի է, որ Չայնայի փաստաբանները պատրաստվում են դատի տալ Ռոբին, իսկ Ռոբը դատի է տալու Չայնայի սիրեկաններին այն բանի համար, որ իրենից փորձել են դրամ շորթել՝ լուսանկարները չհրապարակելու համար (Ռոբը չի վճարել):
Այս ամբողջ պատմության մեջ շահելու է Չայնայի նախկին ընկերը՝ ռեփեր Tyga-ն:

Իրավիճակն ակնհայտորեն նրա օգտին է, քանի որ կկարողանա վերջնականապես Չայնայից վերցնել որդուն՝ Քինգ Կաիրոյին (ռեփերն ու Չայնան երեխայի հետ հավասար ժամանակ են անցկացնում), քանի որ խմբակային սեքսի եւ թմրանյութերի մասին տեղեկությունը հետաքրքրել է նաեւ սոցիալական ծառայություններին:
Բայց, չգիտես ինչու, այս ամենը լավ բեմադրված սցենար է հիշեցնում...

Աղբյուրը՝Daily MailTMZInstagram
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE