Dolby Theatre-ում ամուսնացած հայ օլիգարխի որդին եւ հարսը մեղրամիսն են վայելում Բորա Բորայում (ֆոտո)

12:25   7 հուլիսի, 2017

Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում ամուսնացած հայ օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդին՝ Գասպարը, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրը՝ Լոլիտան, իրենց մեղրամասին են վայելում Բորա Բորա կղզում։

Նորապսակներն իրենց Instagram-ում պարբերաբար լուսանկաներ են հրապարակում մեղրամսից։

Նշենք, որ Գասպարի եւ Լոլայի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ։

Հանդիսությունը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։ Հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։

Հայ օլիգարխի որդու հարսանիքին նաեւ հայ արտիստներ են ելույթ ունեցել՝ Արման Հոհաննիսյանն ու Սուպեր Սաքոն, ինչպես նաեւ՝ Թաթա Սիմոնյանը:

Dolby Theatre-ում, որտեղ ամեն տարի անց է կացվում «Օսկարի» մրցանակաբաշխությունը, հարսանքավորներն անցել են կարմիր գորգով՝ ինչպես աստղեր։

Հարսնացուի զգեստի հեղինակն աշխարհահռչակ լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադն է։ 

Դիզայները շքեղ հարսանիքին անդրադարձել է Instagram-ի իր էջում՝ գրելով.

«Այնքան ուրախ եմ, որ ես իմ գեղեցիկ հպումն եմ ավելացրել այս անմոռանալի երեկոյին»։

Публикация от Zuhair Murad (@zuhairmuradprivate)



© NEWS.am STYLE