Exclusive. Դալիթան հաղթել է Pierre Cardin-ի «Միսս Տիեզերք» գեղեցկության եւ նորաձեւության հեղինակավոր մրցույթում

15:29   13 հուլիսի, 2017

Երգչուհի Դալիթան հաղթել է ֆրանսիական Pierre Cardin բրենդի «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության, նորաձեւության եւ տաղանդի հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով Գրան Պրիի եւ դառնալով «Պատանի Միսս Տիեզերք 2017» տիտղոսակիր: Մրցույթն անցկացվել է հուլիսի 7-11-ն ընկած ժանմանակահատվածում: Դալիթան երեկ է վերադարձել հայրենիք, իսկ իր հաղթանակի մասին երգչուհին առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին՝ տրամադրելով նաեւ մրցույթից լուսանկարներ:

«Վերադարձել եմ ուրախ եւ բարձր տրամադրությամբ, անմոռանալի հուշերով: Առաջին անգամ չէր, որ ներկայացնում էի Հայաստանը միջազգային գեղեցկության մրցույթում: Այս տարվա մայիսին Մալթայի մայրաքաղաքում մասնակցեցի European Beauty 2017 («Եվրոպայի գեղեցկուհի») մրցույթին եւ արժանացա Գրան Պրիի, որից հետո էլ հրավեր ստացա մասնակցելու Ֆրանսիայում կայացած այս գեղեցկության մրցույթին:  Հրաշալի զգացողություններ ունեմ, անչափ ուրախ եմ, որ արժանացել եմ այս տիտղոսներին եւ հպարտ եմ, որ միշտ կարողացել եմ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնել միջազգային տարբեր մրցույթներում»,-ասում է Դալիթան:

Հայ երգչուհու հետ միեւնույն բեմում մրցում էին եւս 15 աղջիկներ՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Հնդկաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թաթարստանից եւ Ադրբեջանից:

«Մրցակիցներս բոլորն էլ լավն էին, մեզ մոտ ջերմ եւ ընկերական մթնոլորտ էր»,-ասում է Դալիթան:

Ի դեպ, երգչուհին մրցույթին ներկայացել է Ֆաինա Հարությունյանի զգեստներով, որը եւս արժանացել է շնորհակալագրի՝ որպես հայ դիզայներ, որն իր մասնակցությունն ու աջակցությունն է ունեցել մրցույթին:

Ինչ վերաբերում է Դալիթայի մրցութային գործունեությանը՝ նշենք, որ երգչուհին նոր մրցույթի է պատրաստվում.

«Առաջիկայում պետք է մեկնեմ Շվեյցարիա, որտեղ Հայաստանը ներկայացնելու եմ Star Voices մրցույթում»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE